483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը կոչ է անում մեծ ուշադրություն դարձնել հայ-ռուսական նորարարական ձեռնարկություններին
13:07
19 Ապրիլի 2011

Տարածաշրջանային իշխանություններին և բիզնես-կառույցներին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել հայ-ռուսական նորարարական ձեռնարկություններին, կարծում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր միջտարածաշրջանային փոխգործակցության ևս մեկ կարևոր ոլորտ է համատեղ ձեռնարկությունների գործունեությունը, և առաջին հերթին, այն ձեռնարկությունների, որոնք ուղղված են արտադրության մեջ առաջավոր տեխնոլոգիաների և չափորոշիչների ներդրմանը»,- ասաց նա երեքշաբթի Երևանում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստի բացման ընթացքում։
Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է նորարարական ձեռնարկությունների համար հատուկ պայմանների ստեղծման ուղղությամբ, և հայկական կողմն ուրախ կլինի դիտարկել ռուսական կողմի համապատասխան առաջարկությունները:

«Այս ուղղությամբ աշխատանքը, ընդ որում` տարածաշրջանների մակարդակով, պետք է ուղղված լինի վարչարարական գործընթացների նշանակալի դյուրացմանը, տեղական հարկային և սահմանափակող միջոցների թուլացմանը` ուղիղ կապերի զարգացման ավելի լայն հնարավորությունների ընձեռման նպատակով: Նոր գաղափարները, գիտական մշակումները և նորարարական լուծումները, որոնք լիովին իրականանալի են տարածաշրջանային մակարդակում, չպետք է կորեն բյուրոկրատական լաբիրինթոսում»,- ընդգծեց պետության ղեկավարը։

Նա երկու երկրների տարածաշրջաններին և սուբյեկտներին մաղթեց համակարգված և համատեղ աշխատանք` ի շահ մեր երկրների: Մենք հույս ունենք, որ համաժողովը պարբերական կդառնա, և ամեն անգամ կարձանագրենք միջտարածաշրջանային համագործակցության և՛ աշխարհագրության, և՛ բովանդակության ընդլայնում:
«Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներ ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում» առաջին ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովն անցկացվում է Երևանում ապրիլի 18-20-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համաժողովին մասնակցում է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: