487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը կծառայի գործարար գործընկերության մոդելների որոնմանը. Սարգսյան
12:05
19 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նշանակությունը կայանում է գործարար գործընկերության փոխշահավետ մոդելների և արդյունավետ ձևերի որոնման մեջ՝ կոոպերացիայի և կապերի ընդլայնման նպատակով տնտեսական և մտավոր ներուժի առավել ամբողջական օգտագործման համար, որ առկա է երկու երկրների շրջաններում, երեքշաբթի Երևանում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի բացմանը։

«Այդ իսկ պատճառով այս համաժողովը բացարձակապես պրակտիկ բնույթ է կրում, և դրանում է նրա արժեքը»,- ասաց ՀՀ նախագահը։
Նա նշեց, որ համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված չէ միայն նրանով, որ այն առաջին անգամ է անցկացվում։

«Այն, նախևառաջ, թելադրված է հայ-ռուսական գործընկերության դաշնակցային առանձնահատուկ բնույթով և, իհարկե, սերտ շփումներ զարգացնելու ու պարզապես ընկերանալու մարդկանց անկեղծ ձգտումով, ինչպես և հարիր է բարեկամներին»,- ասաց հայկական պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումների կանոնավոր բնույթը, մշտական շփումներն իշխանության բոլոր մակարդակներով հաստատում են զարգացման փոխադարձ տրամադրվածությունը և փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում  առկա հարաբերությունների լայն շրջանակում։

«Վստահ եմ, որ հանդիպումների նման հաճախականությունը, քննարկվող հարցերի լայն օրակարգը ցույց են տալիս արտաքին քաղաքական կառուցողական փոխգործակցության հետագա աճի, միջպետական կազմակերպությունների շրջանակներում համատեղ ջանքերի, առևտրի ծավալների ավելացման ուղղվածությունը»,- ընդգծեց Սարգսյանը։
«Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներ ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում» առաջին ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովն անցկացվում է Երևանում ապրիլի 18-20-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համաժողովին մասնակցում է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: