482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Արդյունաբերական նորարարությունների հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսը բացվել է
18:27
18 Ապրիլի 2011

Արդյունաբերական նորարարությունների հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսն է բացվել Երևանում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը: 

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, Ռուսաստանի տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը, հայկական կառավարության անդամներ:

Ինչպես բացման արարողությանը հայտարարեց ՌԴ նախագահի՝ արտերկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Սերգեյ Վինոկուրովը, ցուցահանդեսն անցկացվում է ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում և զգալի աստիճանով ցուցադրում է հայ-ռուսական միջտարածաշրջանային կապերի մակարդակով համագործակցության ձեռքբերումներն ու ներուժը:
Ըստ նրա, ցուցահանդեսում մի քանի տասնյակ ռուսական և հայկական շրջանների և ձեռնարկությունների ներկայացվածությունը հիմք է տալիս ենթադրելու, որ բոլոր հարաբերությունների հիմքում առևտրատնտեսական համագործակցությունն է:

Վինոկուրովը նշեց, որ երկու երկրներն աստիճանաբար դուրս են գալիս ճգնաժամից, ինչի վկայությունն է այն փաստը, որ նրանց միջև ապրանքաշրջանառությունն արդեն նախորդ տարում կազմել է 870 միլիոն դոլար:
«Համատեղ աշխատանքներ են տարվում ներդրումային մի շարք նախագծերի ուղղությամբ, Հայաստանում ռուսական կապիտալով արդեն ավելի քան 1400 ձեռնարկություն է գործում: Առկա հզոր ներուժը թույլ է տալիս արդյունքների բարելավման հույս ունենալ, իսկ ներկայիս ցուցահանդեսը ոչ միայն այդ ներուժի, այլ նաև հետագա փոխգործակցության ցուցադրումն է»,- ասաց Վինոկուրովը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին կարևորեց երկրների միջև միջտարածաշրջանային զարգացումը խթանումը:

«Առաջին անգամ հայկական մարզերին երկրում առկա ներուժն իր ռուս գործընկերներին ներկայացնելու իրական հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ապրանքների և ծառայությունների, այլ նաև նորարարական և համագործակցության նախագծերի տեսքով»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ցուցահանդեսը թույլ կտա զարգացնել և խորացնել երկու եղբայրական երկրների համագործակցությունը և դուրս բերել այն տարածաշրջանների միջև փոխգործակցության նոր մակարդակի:
Ցուցահանդեսում կներկայացվեն ռուսական մի շարք մարզեր, մասնավորապես, Ռոստովի մարզը, Կրասնոդարի երկրամասը, Յարոսլավլի մարզը, Հյուսիսային Օսեթիա – Ալանիան, ինչպես նաև բազմաթիվ ընկերություններ, ինչպես ՌԵՈԻ ՓԲԸ-ն, ՎՏԲ Հայաստան Բանկը, ԳեոՊրոմայնինգը, «Մարս», «Սիտրոնիքս» ձեռնարկությունները, Արտաշատի պահածոների գործարանը և այլն:

Ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացվեն երկու երկրների բազմաթիվ նորարարական նախագծեր և տեխնոլոգիաներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։