482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Իրաքցի նավթաքիմիկոսները պատրաստ են իրենց արտադրանքը ներմուծել Հայաստան
15:47
15 Ապրիլի 2011

Իրաքյան Բասրա քաղաքում գտնվող Նաֆթաքիմիական կորպորացիայի ղեկավարությունը Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում  պատրաստակամություն հայտնեց համագործակցել հայ ձեռնարկատերերի հետ և իր արտադրանքը ներմուծել Հայաստան, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպումն անցկացվեց Մուրադյանի՝ Բասրա կատարած եռօրյա այցի շրջանակներում, որի ընթացքում հայ դիվանագետը հանդիպեց նահանգապետի պաշտոնակատար Ահմեդ Հասանի հետ։

«Նաֆթաքիմիական կորպորացիայի ղեկավարությունն առաջարկեց հայ գործարարներին մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման գործում եւ ցանկություն ու պատրաստակամություն հայտնեց կորպորացիայի արտադրանքի լայն տեսականի ներմուծել Հայաստան»,- ասվում է հաղորդագրությունում։

Դեսպանը հադիպումներ ունեցավ նաև Բասրայի Առևտրի պալատի, Բասրայի գործարարների ասոցիացիայի և Բասրայի ներդրումային հանձնաժողովի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները:

Դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ 300-ամյա պատմություն ունեցող Բասրայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցեց շուրջ 200 մարդ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը, համայնքի կարիքները և դեսպանության հնարավոր աջակցությունը համայնքին, համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։