478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
2013թ.-ին ՀՀ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկայունանա 40 տոկոսի մակարդակում. ԱՄՀ
15:12
15 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. 2013թ.-ին ՀՀ պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկայունանա լիովին կառավարելի  40 տոկոսի մակարդակում, ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

«2010թ.-ին պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 39,4 տոկոս է կազմել։ Մենք սպասում ենք, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում այդ ցուցանիշը կարող է ավելանալ, սակայն այսօրվա կանխատեսումների համաձայն, 2013թ.-ի մեր ծրագրի ավարտի պահին, այդ ցուցանիշը կայունանում է շուրջ 40 տոկոսի մակարդակում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

ԱՄՀ «Հասանելի ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում մինչև 2013թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածը ներառյալ Հայաստանին տրամադրած միջոցների ծավալը  կկազմի 392 մլն դոլար (267 մլն SDR)։ Ծրագիրը թույլ կտա Հայաստանին հաղթահարել տնտեսության վերականգնման տեմպերի պահպանման, վճարային հավասարակշռության ամրապնդման և աղքատության կրճատումն ապահովելու համար միջնաժամկետ մարտահրավերները։

Միաժամանակ Տոլոսան նշեց՝ քանի որ պարտքի միջոցների մեծ մասը, այդ թվում ԱՄՀ-ից, արտոնյալ պայմաններում է ստացվել, Հայաստանի պարտքը չափազանց ծանր չի համարվում։
Վիճակագրության պաշտոնական տվյալների համաձայն, 2010թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական ընդհանուր պարտքը կազմել է շուրջ 1379,3 մլրդ դրամ։ Ընդ որում, ներքին պարտքը կազմել է շուրջ 180,3 մլրդ դրամ, իսկ արտաքին պարտքը՝ 1198,9 մլրդ դրամ կամ 3299 մլն դոլար։

Ինչպես ցույց է տալիս ՀՀ պետական պարտքի դինամիկայի վերլուծությունը, հաշվետու ժամանակահատվածում, 2009թ.-ի դեկտեմբերի 30-ի ցուցանիշի համեմատ, պետական պարտքի ծավալը դրամային արտահայտմամբ ավելացել է 4,8 տոկոսով (կամ 108,5 մլրդ դրամով)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ: