477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունները կարող են մասնաճյուղեր բացել երկու երկրների տարբեր մարզերում
14:29
14 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանը հինգշաբթի վավերացրել է Հայաստանի և Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունների փոխադարձ հաստատման մասին համաձայնագիրը, որը երկու երկրների տարբեր մարզերում առևտրային ներկայացուցչությունների մասնաճյուղերի բացման հնարավորություն է նախատեսում:

Առևտրային ներկայացուցչությունների հաստատման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին, իսկ 2010թ.-ի օգոստոսի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի միջև Երևանում անցկացված բանակցությունների արդյունքում փաստաթուղթը վերանայվել և լրացվել է: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը, լինելով պետական կազմակերպություն, գործում է միջկառավարական երկկողմ համաձայնագրի հիման վրա և ներկայացնում է Ռուսաստանի տնտեսական շահերը Հայաստանում:

«Նոր համաձայնագրի ստորագրման նախաձեռնության հեղինակը ռուսական կողմն է, հարցը քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում և ստորագրվել է ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում», - համաձայնագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագրում որոշ դրույթներ են ավելացվել, մասնավորապես՝ նախատեսված է ներկայացուցչությունների ստորաբաժանումների բացման հնարավորությունը, պետական աջակցության ցուցաբերումը համապատասխան տարածքների հատկացման հարցում, առևտրային ներկայացուցչության շենքի վրա պետական դրոշի տեղադրման իրավունքի տրամադրումը, ինչպես նաև նախատեսվում են ներկայացուցչության հիմնական գործառույթները:

Մելքոնյանը նշեց, որ 2010 թ.-ի դեկտեմբերին ռուսական կողմը պաշտոնապես իրազեկեց իրականացված բոլոր քայլերի մասին, և Մոսկվան ակնկալում է, որ հայկական կողմը կվավերացնի համաձայնագիրը, որպեսզի այն ուժի մեջ մտնի: Նոր համաձայնագրի ընդունմամբ նախորդ համաձայնագիրն ուժը կորցրած կհամարվի բացառությամբ առևտրային ներկայացուցչությունների հաստատման մասին հոդվածի, իսկ մնացած մյուս հարցերը կսահմանվեն նոր փաստաթղթով:

«Ոչ հայկական, ոչ ռուսական օրենսդրությամբ նմանատիպ համաձայնագրի առկայության մասին պարտադիր պահանջ չկա, սակայն ռուսական կողմի նախաձեռնությամբ այն ստորագրվել է 1992թ.-ին և թարմացվել է 2010թ.-ին, ինչը թույլ կտա Ռուսաստանին ավելի շատ ներկայացված լինել Հայաստանում», - ասաց Մելքոնյանը:
Վիճակագրական տվյալների համաձայն, ՌԴ-ի հետ ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը 2010թ.-ին, 2009թ.-ի համեմատ, ավելացել է 10,6 տոկոսով և կազմել է 995,1 մլն դոլար: Միաժամանակ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը 2010 թ.-ին ավելացել է 49,7 տոկոսով՝ հասնելով շուրջ 160,8 մլն դոլարի, իսկ ներկրումը՝ 5,3 տոկոսով՝ հասնելով 834,4 մլն դոլարի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: