485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գյուղնախարարությունը գյուղացիներին կոչ է անում փրկել բերքը ցրտահարությունից
20:06
13 Ապրիլի 2011

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հեռուստաուղերձով դիմել է գյուղացիներին, որտեղ կոչ է արել նրանց անել հնարավորինը բերքը ցրտահարություններից փրկելու համար:

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Արարատյան դաշտում 0-ից ցածր աստիճան է սպասվում, ինչը սպառնալիք է բերքատու այգիների և բոստանային կուլտուրաների համար: Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է 03:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում: Գյուղացիները սպասվող ցրտի մասին տեղեկացվել են հեռախոսային հաղորդագրությունների միջոցով, թեժ գիժ է բացվել, և բոլոր ցանկացողները կարող են համապատասխան տեղեկություն ստանալ:

«Մենք միշտ ձեզ հետ դիմակայել ենք այսպիսի փորձությունների: Խուճապի մատնվել պետք չէ, սակայն ձեռքերը ծալած պետք է չէ նստել: Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք սպասվող վնասը կանխելու համար:Դուք ինձանից և բոլորից ավելի լավ գիտեք ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին և գիտեք պտղատու այգիների և բանջարանոցային ու սածիլների պաշտպանության բոլոր ձևերն ու եղանակները: Խնդրում եմ ձեզ, բոլորս միասին մտնենք այգիներ, ջերմոցներ և պաշտպանենք սպասվող բերքը ցրտահարությունից: Ես գիտեմ, որ սա ձեզանից պահանջում է քրտնաջան աշխատանք և լրացուցիչ ծախսեր, սակայն վստահ եմ, որ այսօրվա անքուն գիշերը կտա իր դրական արդյունքը:Կրկին խնդրում եմ, չսպասեք գիշերվան, այլ հենց հիմա մտեք այգիներ և փրկեք սպասվող բերքը: Աստված մեզ հետ»,- ուղերձը եզրափակեց Կարապետյանը:

Մասնագետները ցրտահարման դեմ պայքարի հիմնական և գլխավոր միջոց են համարում ծխահարումը, որը պաշտպանում է այգիները 0-ից ցածր 2-4 աստիճանի դեպքում: Փորձագետների կարծիքով՝ անհրաժեշտ է ծխի հզոր քող ստեղծել, ընդ որում պետք է վառել տարբեր դանդաղ վառվող նյութեր, որոնք շատ ծուխ են արձակում, օրինակ` ծղոտ, մամուռ:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: