480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանում շահագրգռված են հայկական կոնյակի և խաղողի մատակարարմամբ
15:03
12 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ Քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունը շահագրգռվածություն է արտահայտել չինական շուկայում հայկական կոնյակի և խաղողի ներկայացման վերաբերյալ։

«Երեկ Հայաստանի նախագահի անունից կազմակերպված ընդունելության ժամանակ պատիվ ունեցա համտեսելու «Արարատ» կոնյակը և հասկացա, որ դա լավ կոնյակ է, բայց, ցավոք, այն անհնար է գնել չինական շուկայում»,- ասաց նա երեքշաբթի հայ-չինական գործարար-համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Նշելով, որ իրեն դուր է եկել նաև հայկական խաղողը՝ Չանչունը հույս հայտնեց, որ հայկական ձեռնարկությունները կկարողանան ներկայանալ Չինաստանում և գովազդել իրենց արտադրանքը՝ ավելացնելով, որ չինական համապատասխան կառույցները և ձեռնարկությունները կարող են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։

Ըստ նրա, Չինաստանը կողմ է Հայաստանից ներկրման ընդլայնմանը, և համագործակցության գծով ներուժ կա նաև գյուղատնտեսության ոլորտում։

Չանչունը միաժամանակ հույս հայտնեց, որ հայկական կողմը կարողացել է շահավետ օգտագործել միջազգային ցուցահանդեսները և այլ հարթակներն իր լավագույն արտադրանքի ներկայացման և դեպի Չինաստան արտահանումն ընդլայնելու համար՝ երկկողմանի առևտրի անհավասարակշռությունը մեղմելու նպատակով։

2010 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցել և առանձին տաղավարով է հանդես եկել «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում, որն անցկացվել է «Լավագույն քաղաք, լավագույն կյանք» կարգախոսով։

Հայկական տաղավարը, որի բացումը տեղի է ունեցել մայիսի սկզբին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, մարմնավորել է Աշխարհի Քաղաքի՝ ապագայի նոր կենդանի մոդուլի մոդելը։

Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2010 թվականին աճել է 44,4 տոկոսով և կազմել է 436,7 միլիոն դոլար (արտահանում դեպի Չինաստան՝ 30,9 մլն դոլար, ներկրում՝ 405,8 մլն դոլար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: