478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ամռանը մաքուր մոլիբդենի արտադրությամբ զբաղվող նոր հիդրոմետալուրգիական արտադրամաս կբացվի
15:09
08 Ապրիլի 2011

Հայաստանում ամռանը մաքուր մոլիբդենի արտադրությամբ զբաղվող նոր հիդրոմետալուրգիական արտադրամաս կբացվի Armenian molybdenum production հայկական մետաղագործական գործարանում, ուրբաթ լրագրողներին ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (բաժնետերը՝ AMP) տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

«Նախատեսվում է, որ նոր արտադրամասի շինարարության մեջ կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի 1 մլրդ դրամը (շուրջ 2,7 մլն ԱՄՆ դոլար), որից 820 մլն դրամը (2,2 մլն դոլար) արդեն ներդրվել է, իսկ մնացած միջոցները կներդրվեն մինչև հուլիս», - ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ նոր հիդրոմետալուրգիական արտադրամասը թույլ կտա 60-70 նոր աշխատատեղ ապահովել, ինչպես նաև զբաղվել մաքուր մոլիբդենի արտադրությամբ ինչպես ցածր որակի խտանյութի, այնպես էլ երկրորդական հումքի վերամշակման միջոցով:

Ինչպես նշեց գործարանի տնօրենը, Armenian molybdenum production-ի արտադրության ծավալը 2011 թ.-ի արդյունքում նախատեսվում է ավելացնել 7,8 տոկոսով և հասցնել մինչև 2500 տոննա հանքաքարի, ավելին՝ արդեն 2011 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքում AMP-ի արտադրության ծավալը նախատեսվում է հասցնել 600 տոննայի՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի 540 տոննայի համեմատ:
«Այսօր կարելի վստահ ասել, որ ճգնաժամը Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտի համար անցել է», - ասաց Հակոբյանը:

«Armenian molybdenum production (AMP)» մետաղագործական գործարանը հիմնադրվել է 2003 թվականին և զբաղվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից արդյունահանվող պղնձի խտանյութի վերամշակմամբ։  AMP-ում մոլիբդենային խտանյութի մշակման տեխնոլոգիայի համար ներդրվել է 2 միլիոն ԱՄՆ դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: