482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը պատրաստ է ավելացնել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծավալը
15:35
07 Ապրիլի 2011

Հայաստանի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ավելացնել գյուղատնտեսական ոլորտի վարկավորման համար նախատեսված սուբսիդավորման ծավալները, հինգշաբթի ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Հայաստանի կառավարության որոշմամբ ապրիլի մեկից գյուղատնտեսության ոլորտին կտրամադրվեն տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով արտոնյալ վարկեր, որոնցից 4 տոկոսը կտրամադրի պետությունը։ Այդ նպատակներով արդեն հատկացվել է 200 միլիոն դոլար (մոտ 539 հազ դոլար)։ Վարկերը կտրամադրվի հայկական դրամով։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում համապատասխան ծավալների սուբսիդավորում ապահովել, առավել ևս, որ կառավարությունն արդեն ավելացրել է վարկավորման տոկոսադրույքի սուբսիդավորման ծավալը 200 միլիոն դրամից մինչև 250 միլիոն դրամ (մոտ 674 հազ դոլար) և պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել սուբսիդավորումը պահուստային ֆոնդի միջոցների հաշվին»,- ասաց Գաբրիելյանը։
Նախարարը միաժամանակ նշեց, որ տրամադրվող սուբսիդիաների ծավալներին համապատասխան մենատնտեսներին հնարավոր է 10 միլիարդ դրամի (մոտ 27 մլն դոլար) փոխառու միջոցներ տրամադրել։ 

Ենթադրվում է, որ կառավարությունը տոկոսադրույքների սուբսիդավորում կանցկացնի տարին մեկ անգամ, վարկավորման պայմաններին համապատասխան վարկը տրամադրվում է մեկ տարի ժամկետով՝ վեց ամիս հետո մարման պայմանով, վարկի չափը կազմում է 2-3 միլիոն դրամ։ Ծրագրի հաջող իրագործման դեպքում այն կարող է շարունակվել 2012 թվականին։

Հայաստանի գյուղատնտեսության արտոնյալ վարկավորման ծրագրին մասնակցում են Հայաստանի երեք բանկեր՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Կոնվերսբանկը, Արդշինինվեստբանկը։
Ծրագրի երկրորդ բաղադրիչը համանման վարկերի տրամադրումն է կարիք ունեցող ավելի քան 200 համայնքներում, որտեղ պետությունը վարկավորման նույն պայմաններում իր վրա է վերցնում տոկոսադրույքի սուբսիդավորման 6 տոկոսը։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, նախորդ տարվա դեկտեմբերին մինչև մեկ տարի ժամկետով դրամով տրվող գյուղատնտեսական վարկերի միջին տոկոսադրույքը կազմում էր 23,4 տոկոս, իսկ 1-5 տարի ժամկետով վարկերի տոկոսադրույքը՝ 21,9 տոկոս։ Միաժամանակ արտարժույթով տրվող գյուղտնտվարկերը տրամադրվում էին տարեկան 15 տոկոսադրույքով, մեկ տարի ժամկետով, իսկ  1-5 տարով՝ 18,3 տոկոս տոկոսադրույքով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: