486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ագրարային հատվածի արտոնյալ վարկավորման ներդրումը կբարձրացնի բանկերի հետաքրքրությունն այդ ոլորտի նկատմամբ
18:02
06 Ապրիլի 2011

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արտոնյալ վարկերի տրամադրման կառավարական ծրագիրն արդյունավետ կլինի, ասաց Հայաստանի բանկերի միության ղեկավար Աշոտ Օսիպյանը։

Հայաստանի կառավարության որոշմամբ գյուղատնտեսության ոլորտին կտրամդրվեն տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով արտոնյալ վարկեր, որոնցից 4 տոկոսը կտրամադրի պետությունը։ Այդ նպատակներով արդեն հատկացվել է 200 միլիոն դոլար (մոտ 539 հազ դոլար)։ Վարկերը կտրամադրվի հայկական դրամով։ 2010 թվականին գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը կազմել է տարեկան 24-25 տոկոս։ 

«Կարևոր է, որ այդ ծրագիրը կանոնավոր լինի և ապահովի բանկերի հետաքրքրվածությունը գյուղատնտեսության վարկավորման նկատմամբ»,- ասաց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում։
Օսիպյանը նշեց, որ այս ծրագրի շնորհիվ վարկավորման շուկայում նոր խաղացողներ կհայտնվեն, քանի որ տոկոսադրույքը բավական մատչելի կլինի։

ՀՅԴ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը միաժամանակ անընդունելի համարեց այն, որ տնտեսության սեգմենտներից մեկի տոկոսադրույքները կտրուկ տարբերվում են մյուս ճյուղերից։
Փորձագետների գնահատականներով, հանրապետության գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 33 հազար վարկ, որոնց ընդհանուր ծավալը 2011 թվականի հունվարի դրությամբ կազմում է 52 մլրդ դրամ (ավելի քան 140 միլիոն դոլար)։ Միաժամանակ գյուղատնտեսական վարկերի մասնաբաժինը բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում հասնում է 6 տոկոսի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները: