480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ագրարային հատվածը պետական կարգավորման կարիք ունի. նախարար
15:28
05 Ապրիլի 2011

Հայաստանի գյուղատնտեսական ոլորտը պետական պարտադիր կարգավորման կարիք ունի, երեքշաբթի ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Գյուղատնտեսության այնպիսի ուղղություններ, ինչպիսին են սերմերի, վառելիքի, գյուղատնտեսական տեխնիկայի, պարարտանյութերի ներկրումը, պետք է ամբողջովին գտնվեն պետության վերահսկողության տակ, ես համարում եմ, որ սա ճիշտ է և անհրաժեշտ», - հայտարարել է Կարապետյանը «Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ու գյուղատնտեսության խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

Նա նշեց, որ չնայած Հայաստանի շուկան ամբողջովին ազատականացված է, այնուամենայնիվ, պետության միջամտությունը հարկավոր է, քանի որ շուկան կարգավորված չէ և վերահսկողության կարիք ունի:

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց, որ խորհրդարանը պատրաստ է մտցնել ցանկացած օրենսդրական փոփոխություն, որը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: «Անհրաժեշտ եմ համարում աջակցություն ցուցաբերել բոլոր նախարարներին, ովքեր զբաղվում են կոնկրետ աշխատանքով», - ասաց Աբրահամյանը:

Նա նաև ճիշտ համարեց գյուղատնտեսական տեխնիկայի, պարարտանյութերի, վառելիքի և սերմերի ներկրման նկատմամբ պետական վերահսկողության անհրաժեշտության մասին նախարարի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ոլորտը խթանելու համար հարկավոր է նաև վարկավորման մատչելիություն ապահովել:

«Այս հարցերն առաջիկայում՝ նվազագույնը հինգ տարի, պետք է գտնվեն պետության վերահսկողության տակ, քանի որ առաջնահերթ նշանակություն ունեն գյուղի զարգացման համար», - ասաց Աբրահամյանը:

Ինչպես 2011 թ.-ի մարտին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երկրի իշխանությունները գյուղատնտեսության ոլորտում նոր լայնամասշտաբ ծրագրեր կիրականացնեն և ակնկալում են, որ 2011թ.-ի արդյունքում ոլորտում կգրանցվի ամենաքիչը 10 տոկոսանոց աճ:

2010թ.-ին Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի աննախադեպ անկում է գրանցվել՝ 12,5 տոկոս:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: