478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն պատրաստ է համագործակցության Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար
14:03
05 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (ՀԿԵ) բաց է պետական իրավասու մարմինների և զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցելու համար՝ զբոսաշրջության, այլ թվում նաև երկաթուղային զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով, ասել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:

«Համոզված եմ, որ այս ոլորտը մեծ հեռանկարներ ունի և կաջակցի Հայաստանի ընդհանուր տնտեսական զարգացմանը», - գրել է Շայդուլլինն իր անձնական բլոգում:

Նա նշել է, որ ՀԿԵ-ն, լինելով ազգային մասշտաբի ընկերություն, պատրաստ է իր ներդրումը կատարել զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում, իր զբոսաշրջիկ-ուղևորների համար Հայաստանում գտնվելը և այդ երկրի տեսարժան վայրերով ճանապարհորդելը դարձնել առավելագույն չափ հարմարավետ:

«Հայաստանում զբոսաշրջության զարգացումը զուր չէ, որ ազգային առաջնահերթություն է համարվում, հանրապետությունն այս ոլորտի զարգացման մեծ ներուժ ունի հնագույն պատմության, մեծ քանակությամբ տեսարժան վայրերի, համեմատաբար էժան ծառայությունների և ինքնատիպ գովազդի շնորհիվ, որն անում են աշխարհում բազմահազար հայկական սփյուռքի ներկայացուցիչները», - նշում է նա:
Շայդուլլինի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի զարգացումն ու նոր զբոսաշրջիկների ներգրավումը նոր խնդիրներ է դնում ազգային երկաթուղային ընկերության համար:

«Երկաթուղային տրանսպորտում բարեփոխումներ են իրականացվում, ներդրվում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ երկաթուղային տոմսերի առցանց ամրագրումը: Մենք նաև աշխատանքներ ենք իրականացնում մեր շարժակազմի արդիականացմանն ուղղությամբ՝ մեր ուղևորների, ինչպես նաև զբոսաշրջիկների համար այն առավել հարմարավետ դարձնելու նպատակով»,- գրում է նա:
ՀԿԵ գլխավոր տնօրենը երկաթուղային զբոսաշրջության զարգացման տեսակետից չափազանց կարևոր է համարում Հայաստանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի օգտագործումը, ինչպես նաև առաջիկայում դրա զարգացումը:

Երկաթուղին հնարավորություն է տալիս կազմակերպել երթուղու բովանդակության, ձևի և աշխարհագրական դիրքի տեսակետից ամենատարբեր երկաթուղային շրջագայություններ: Ընդ որում, երկաթուղային հնարավորությունների օգտագործումը չափազանց կարևոր է ինչպես ներքին զբոսաշրջության, այնպես էլ արտագնա զբոսաշրջության զարգացման համար», - համոզված է Շայդուլլինը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն արդեն աշխատում է այնպիսի երթուղիներով, ինչպիսին են Երևան-Թբիլիսի-Երևանը և Երևան-Բաթումի-Երևանը, գործարկվել է «Արմենիա» ֆիրմային գնացքը: Նշված ուղղություններն առավելապես մեծ պահանջարկ ունեն ամռանը, իսկ նախորդ տարի հաշվի առնելով ուղևորների մեծ հետաքրքրությունն ու տոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը՝ ՀԿԵ-ն մինչև սեպտեմբերի վերջ երկարացրեց «Արմենիա» ֆիրմային գնացքի սեզոնային երթևեկության ժամկետը:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ: