481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը գազի գների փոփոխման վերաբերյալ առաջարկությունների չի ստացել Ռուսաստանից. նախարար
16:20
04 Ապրիլի 2011

Ռուսական կողմից Հայաստանի համար գազի նոր գներ չեն ներկայացվել, ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

2010 թվականի ապրիլի մեկից ռուսական գազի գները կազմում են 180 դոլար մեկ խորանարդ մետրի համար` ավելի վաղ նախատեսված 200 դոլարի փոխարեն։

«Երկու նախագահների (Հայաստանի և Ռուսաստանի) բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ եթե ինչ-որ փոփոխություններ կատարվեն, դա որևէ կերպ չպետք է ազդի գազի սակագնի վրա»,- երկուշաբթի խորհրդարանում գազամատակարարման համակարգում ստեղծված իրավիճակի հետազոտման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու քննարկումների ժամանակ ասաց Մովսիսյանը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը փետրվարին Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպմանը պայմանավորվածություն են ձեռք բերել 2011 թվականին Հայաստանում գազասպառողների համար գազի գներն անփոփոխ թողնելու վերաբերյալ։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Ռոբերտ Նազարյանն իր հերթին նշեց, որ ՀԾԿՀ-ն «գազային հարաբերությունների» պայմանագրային կողմ չէ, և գազի սակագների փոփոխությունների որևէ հայտ չի ներկայացվել հանձնաժողովին։ Նա հավաստիացրեց, որ այժմ սահմանին գործում է 180 դոլար սակագինը։

«Եթե սահմանում սակագնի փոփոխություն է կատարվում, դա պետք է արձանագրվի ՀԾԿՀ-ում, և միայն դրանից հետո կարող է իրավական կարգավիճակ ստանալ»,- հայտարարեց նա։

Որոշ հայ փորձագետներ կասկածներ են հայտնում այն մասին, որ գազի սակագներն անփոփոխ կմնան արդյունաբերական ձեռնարկությունների համար։

Նազարյանն ավելացրեց, որ գազի՝ Հայաստանում գործող սակագները շարունակում են ամենաէժանը մնալ Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՊՀ պետություններում, բացառությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի։
ՀԾԿՀ որոշմամբ, 2010 թվականի ապրիլի 1-ից մեկ խորանարդ մետր սպառվող գազի վճարը բարձրացվել է 37,5 տոկոսով` հասնելով 132 դրամի (0,35 դոլար), իսկ ամսական ավելի քան 10 խորանարդ մետր գազ օգտագործող արդյունաբերական ձեռնարկությունների համար սակագինն աճել է 13 տոկոսով՝ յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց` 243,13 դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:35
20 Հունվարի 2018
Հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն իրականացվել են. ֆինանսների նախարար
Հարկաբյուջետային քաղաքականության նպատակները հիմնականում իրականացվել են:
13:48
12 Հունվարի 2018
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները այսուհետ նախապես են հերթագրվելու սպասարկվելու համար
2017թ. վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկեց իր հաճախորդներին օգտվել EarlyOne բջջային հավելվածից:
19:39
22 Դեկտեմբերի 2017
ԵԶԲ–ն ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում. ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահ
ՀՀ նախագահն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին։
01:02
22 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հնչեցրել է երկրի` գալիք տարվա տնտեսական աճի կանխատեսումը
Նախագահ  Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցնող 2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2018 թվականից ակնկալիքներին:
17:52
19 Դեկտեմբերի 2017
«Մեղրի» ԱՏԳ-ն հեռանկարային է Հայաստանի ու ԵՏՄ-ի համար. Վոլինկին
Սա Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին չէ, սակայն հենց «Մեղրիի» հետ են մեծ հույսեր կապվում:
13:34
19 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամական փոխանցումներ կարող են կատարվել ցանկացած ռուսական բանկի կողմից
Փոխանցման դիմաց փոխանցողից գանձվում է միջնորդավճար՝ 1%, նվազագույնը` 75 ռուբլի (Mastercard քարտերի համար) և 150 ռուբլի (Visa քարտերի համար):
21:05
15 Դեկտեմբերի 2017
«Մեղրի» ԱՏԳ–ն պաշտոնապես բացվեց
Այսօր տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։
13:04
14 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Mastercard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առևտրային կետերում
2018 թ. սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առևտրային կետերը կհագեցվեն սարքերով, որոնք ընդունում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտեր:
12:51
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանում Ամանորից առաջ թանկացած մթերքների տասնյակը
Հայաստանում արդեն մի քանի շաբաթ բուռն կերպով քննարկվում է լայն սպառման ապրանքների թանկացումը։
10:41
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում
Հայաստանում հունվարի 1–ից նոր թանկացումներ են սպասվում։
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։