480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն սահմանել է 2011 թվականին գնացքների շարժման անվտանգության ապահովման հիմնական միջոցները
11:55
29 Մարտի 2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սահմանվել են գնացքների շարժման անվտանգության ապահովման հիմնական միջոցները 2011 թվականի համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Գնացքների ընթացքի անվտանգության ապահովումը գործընթաց է, որը մշտական կատարելագործման կարիք ունի այնպիսի ուղղություններով, ինչպիսին են նորմատիվ-մեթոդաբանական ապահովումը, ենթակառուցվածքի համալիր դիագնոստիկայի և շարժական կազմի զարգացումը, «մարդկային գործոնի» ազդեցությունը նվազեցնող կառավարման ավտոմատացված համակարգերի և այլ տեխնիկական միջոցների ներդրումը, տեխնիկական ուսուցման և կադրերի պատրաստման արդյունավետության բարձրացումը, աշխատակիցների մոտիվացման համակարգի կատարելագործումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Նկատի առնելով վերոնշյալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը հրաման է ստորագրել, որն ուղղված է գնացքների շարժման անվտանգության ապահովման համակարգային միջոցների կատարելագործմանը՝ փոխադրման ընթացքում վարելիության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։

«Այն ենթադրում է ճանապարհի տնտեսություններով շարժման անվտանգության համակարգային միջոցների, նորմատիվ փաստաթղթերի և կազմակերպչական-տեխնիկական միջոցառումների անթերի կատարում 2011 թվականին, ինչպես նաև աշխատակիցների կողմից երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնների պահպանում։ Հրամանով սահմանված են նաև պրոֆեսիոնալ վարպետության, գնացքների շարժման հետ կապված, այդ թվում՝ ոչ ստանդարտ իրավիճակներում աշխատելիս,  աշխատակիցների գիտելիքների մակարդակի բարձրացման միջոցառումները»,- հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

2010 թվականի ընթացքում կազմակերպչական-տեխնիկական միջոցառումների իրագործումը, որոնք, նախևառաջ, ուղղված են թերությունների վերացմանը, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի ներդրմանը, թույլ է տվել էապես նվազեցնել խախտումների թիվը։

Այսպես, 2010 թվականին շարժման անվտանգության թերությունների և խախտումների ընդհանուր թիվը 2009 թվականի համեմատ նվազել է 37,3 տոկոսով (317 199)։ 2010 թվականի ընթացքում եղել է շարժման անվտանգության խախտման հետ կապված 199 դեպք, տեխնիկական միջոցների խափանման 478 դեպք, ճանապարհատրանսպորտային 7 պատահար։

Գնացքների շարժման անվտանգության ապահովումը «ՀԿԵ» ՓԲԸ գործունեության գերակա ուղղություններից է, որին 2010 թվականին ուղղվել է ընկերության ներդրումային ծրագրի մոտ 60 տոկոսը։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: