483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԲՏԱ Բանկը (Հայաստան) կկենտրոնանա ծառայությունների արդյունավետության բարձրացման վրա
14:27
23 Մարտի 2011

ԲՏԱ Բանկը (Հայաստան) (Ղազախստանի՝  «ԲՏԱ Բանկ» ԲՀ խոշոր բանկի ռազմավարական գործընկեր) 2011թ.-ին կկենտրոնանա արդյունավետության բարձրացման և գործող ապրանքների շահութաբերության վրա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց բանկի կառավարման նախագահ, գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը։

«Մեր ծառայությունների ցուցակում ներառված են բանկային ապրանքների գրեթե բոլոր հիմնական տեսակները, որոնք այսօր առաջարկում են ՀՀ-ի առևտրային բանկերը: 2011 թ.-ին մեր ուշադրությունը կկենտրոնանա գործող ապրանքների արդյունավետության և շահավետության բարձրացման վրա»,- նշեց նա։

Միաժամանակ Բակբերգենովն ասաց, որ բանկն ընդլայնում է ինչպես հայտնի վճարային համակարգերի, այնպես էլ բացառիկ՝ օրինակ Faster համակարգի առաջարկները, որն օգտագործում է ԲՏԱ խմբի գործընկերային բանկերի լայն ցանցը և թույլ է տալիս ակնթարթորեն փոխանցել միջոցները ոչ միայն Ղազախստան, այլև Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, այսինքն այնտեղ, որտեղ գործում է ԲՏԱ Բանկը:

Բանկիրը հիշեցրեց, որ նախորդ ամառ Հայաստանի ԲՏԱ Բանկի բազմաթիվ հաճախորդներ օգտվեցին մեր վրացական գործընկերոջ՝ Քոբուլեթիում և Փոթիում գտնվող ԲՏԱ Բանկի ծառայություններից դրամական փոխանցումների, արտարժույթի փոխանակման և վճարային քարտերի սպասարկման համար:

«Այս տարի, հնարավոր է, մենք ԲՏԱ երկու բանկերի համատեղ ծրագիր առաջարկենք՝ նախատեսված հատուկ այն մարդկանց համար, ովքեր նախատեսում են հանգստանալ հարևան Վրաստանում»,- հայտնեց նա։

Ըստ Բակբերգենովի, բանկը դեռ չի ծրագրում ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը։ Այսօրվա դրությամբ բանկն ունի հինգ մասնաճյուղ, որոնցից չորսը գործում է Երևանում, մեկը՝ Գյումրիում: 2011 թ.-ի գլխավոր խնդիրներից մեկը մեզ համար մասնաճյուղային ցանցի արդյունավետության և շահութաբերության բարձրացումն է:
«Այս տարի ուշադրությունը կկենտրոնացվի գործող մասնաճյուղային ցանցում հաճախորդների սպասարկման արագության և ընթացակարգերի աշխատանքի վրա, այլ ոչ թե ցանցի ընդլայնման վրա»,- ավելացրեց Բակբերգենովը։

«ԲՏԱ Բանկը» հիմնվել է 1991 թվականին, «Միջազգային Ներդրումային Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդն է։
«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն Ղազախստանի ամենախոշոր բանկի`«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի ռազմավարական գործընկերն է, որը հայկական «ԲՏԱ Բանկ» –ի կանոնադրական կապիտալում ունի 48,9% շահաբաժին: Բաժնետոմսերի 31,1 տոկոսը պատկանում է  ZRL Beteilingungs-ին (Ավստրիա), 16,3 տոկոսը՝ «Մոբիլեքս էներջի լիմիթեդ» ԲԲԸ-ին (Ղազախստան), մնացած 3,7 տոկոսը՝ «ԱՄԿ-Ինվեստ» նախագծային-շինարարական ընկերությանը:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում: ---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: