486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Որոշ ԶԼՄ-ներ և քաղաքական ուժեր փորձում են հակառուսական ֆոն ստեղծել էներգետիկայի ոլորտում. փորձագետ
17:19
21 Մարտի 2011

Որոշ ԶԼՄ-ներ և քաղաքական ուժեր փորձում են Հայաստանում հակառուսական ֆոն ստեղծել՝ կապված գազի գների հետ, երկուշաբթի լրագրողներին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը:

«Հայաստանի համար արդիական դարձած գազի թեման դարձել է խոշոր շահարկումների առարկա և փորձ՝ ապատեղեկատվության միջոցով ցույց տալ, որ Հայաստանում բնական գազն ավելի թանկ արժե, քան եվրոպական երկրներում»,- ասաց Սարուխանյանը:

Նրա խոսքով՝ մի շարք քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ սկսել են ոչ պրոֆեսիոնալ քննության արդյունքներն օգտագործել տեղեկատվական դաշտում հակառուսական ֆոն ստեղծելու համար, որը հիմնականում ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ համագործակցության դեմ:

«Հետազոտությունն անցկացվել է խայտառակ մեթոդի կիրառմամբ: Մասնավորապես, որպես հիմք են վերցվել խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների գազի գները»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ Հայաստանում գազի գինն ավելի էժան է, քան բոլոր եվրոպական երկրներում: «Միակ երկիրը, որտեղ գազն էժան է, Վրաստանն է, և դա բացատրվում է նրանով, որ վրացական կողմը 500 մլն խորանարդ մետր բնական գազ է ստանում Ադրբեջանից 63 դոլարով, քանի որ ապահովում է ադրբեջանական գազի արտահանում Թուրքիա և ԵՄ»,- նշեց Սարուխանյանը:

Նա կարծում է, որ նմանատիպ ֆոնի ստեղծումը հեռահար նպատակներ ունի: «Ես ցանկանում եմ խուսափել ռուսամետության մեղադրանքներից, բայց մեր հիմնական դաշնակիցը ՌԴ-ն է, որն ապահովում է մեր էներգետիկ և ռազմական անվտանգությունը, և այդ ֆոնով փորձում են տատանել մեր երկու հենարաններից մեկը»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ ամենաաբսուրդայինն իրանական էժան գազի ձեռքբերման հնարավորությունն է: «Իրանցիները մեզ անվճար գազ կմատակարարեն անվճար կամ շատ էժանացված գներով»,- նշեց Սարուխանյանը՝ հավելելով, որ այդ է վկայում Իրանի առաջարկած գինն իր կարևոր գործընկերների՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի համար:
Բացի այդ, փորձագետի կարծիքով, Իրան-Հայաստան գազատարը կառուցված է ֆորսմաժորային իրավիճակների համար:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Հայաստան գազը մուտք է գործում Վրաստանի տարածքով:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: