480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն Իրանից և Ռուսաստանից զբոսաշրջիկների լուրջ ներհոսք է ակնկալում մարտի վերջին
11:01
15 Մարտի 2011

Հայաստանն Իրանից և Ռուսաստանից զբոսաշրջիկների լուրջ ներհոսք է ակնկալում մարտի վերջին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային-տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Արդեն մարտի 20-ից հետո «Նովրուզ» (ամանոր) տոնի կապակցությամբ Իրանից զբոսաշրջիկների լուրջ ներհոսք է ակնկալվում: Զբոսաշրջիկների զգալի աշխուժացում է սպասվում նաև Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականների առաջիկա խաղի կապակցությամբ»,- ասաց Ապրեսյանը։
Իրանում մարտի 19-25-ը Նոր Տարի (Նովրուզ) է նշվում։ Հայաստան-Ռուսաստան հանդիպումը Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում կկայանա Երևանում մարտի 26-ին։

Ինչպես նշեց վարչության պետը, արդեն հիմա Երևանի ոչ մի հյուրանոցում հնարավոր չէ համար պատվիրել։
«Այս կապակցությամբ ակնհայտ է դառնում հյուրանոցների պակասի խնդիրը, ինչը պետք է ազդանշան դառնա ձեռնարկատերերի համար։ Կա պահանջարկ, որը մեծանում է, և այն անհրաժեշտ է բավարարել»,- ասաց Ապրեսյանը։

Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) տվյալներով, Երևանում 2011 թվականին, հնարավոր է, իրանական հյուրանոց կառուցվի։ Նախագծի համաձայն, դա երեքաստղանի հյուրանոց կլինի՝ «Թեհրան» անվանումով։

Նախագծի նախնական արժեքը կազմում է 7 մլն դոլար, ընդ որում՝ հայկական կողմի ներդրումները կազմում են 1,5 մլն դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: