480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դժվարին տնտեսական ձմեռ է անցկացրել, և հիմա եկել է ակտիվ գործելու ժամանակը. նախագահ
19:40
11 Մարտի 2011

Հայաստանը ծանր տնտեսական ձմեռ է անցկացրել, և հիմա եկել է ակտիվ գործելու ժամանակը, ուրբաթ երկրի տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթություններին նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք դժվարին ձմեռ անցկացրինք. դժվար` առաջին հերթին սոցիալական տեսանկյունից: Տնտեսական ճգնաժամի հետևանքներից դեռևս չապաքինված մեր տնտեսության հնարավորությունների պակասը, նաև բնության կողմից թելադրված` մեր գյուղատնտեսության խայտառակ արդյունքները, գնաճային արտաքին ուժեղ ճնշումները և ձմեռվա բերած բնական հոգսերը լրջորեն բարդացրեցին և անհամարժեք թանկ դարձրեցին կյանքը մեր երկրում»,- պետության ղեկավարի խոսքն են մեջբերում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

2010թ.-ին Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ 12,5% անկում է գրանցվել:
Ըստ Սարգսյանի, Հայաստանը բառացիորեն ստիպված էր դիմակայել տնտեսական ձմռանը, և հաճախ նույնիսկ մարդկանց համար անտեսանելի, բայց կարևոր նշանակություն ունեցող կենսական խնդիրներ լուծել:

«Նույնիսկ բանը հասավ նրան, որ մենք ստիպված էինք պետական մակարդակով հանրապետություն ցորեն ներկրելու խնդիրներ լուծել: Վաղուց այսպիսի բան չէր եղել»,- ասել է նախագահը:
Ըստ պետության ղեկավարի, միևնույն ժամանակ հանրապետությունում չի դադարել  նաև գարնանային ծրագրեր կազմելու մշակումը: Մասնավորապես նա հիշատակել է  ցորենի, գարու սերմացու ձեռք բերելու և արտադրողներին ապառիկ տրամադրելու ծրագիրը:

«Կարող ենք նշել գազի սակագների կայուն պահպանման համար պայքարի ծրագիրը, ինչն իսկապես, կարելի է այդպես կոչել առանց չափազանցնելու»,- ասել է նախագահը:
Փետրվարի 25-ին կայացած ՀՀ և ՌԴ նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքում հայտնի է դարձել, որ երկու պետությունների ղեկավարները 2011թ.-ին պայմանավորվել են գազի սակագինն անփոփոխ պահել ՀՀ սպառողների համար:
 
Սարգսյանը նաև նշել է ֆինանսական միջոցներ հայթայթելու և մարզերին տրամադրելու ծրագրերը, որպեսզի նրանք կարողանան լուծել տարիներով կուտակված խնդիրները: «Ընդհանրապես, շատ են նման ծրագրերը: Դրանք արդեն պատրաստ են, և հիմա եկել է ակտիվ գործելու ժամանակը»,- ասել է նախագահը:

Պետության ղեկավարը նշել է, որ խորհրդակցության է հրավիրել, որպեսզի համատեղ որոշ ճշգրտումներ կատարեն նպատակադրումներում:
«Խոսքս մեր նախկին ծրագրերի կամ բյուջեով նախատեսված ցուցանիշների մասին չէ: Այդ ցուցանիշների ձեռքբերման ուղղությամբ աշխատանք կատարվում է, մենք այդ աշխատանքը պետք է ավելի արդյունավետ դարձնենք և ավելի կամային մոտեցում ցուցաբերենք: Խոսքս արտաքին տնտեսական բացասական ազդակներով պայմանավորված ներկա իրողությունների պայմաններում կոնկրետ գերակայություններ սահմանելու մասին է»,- ասել է նախագահը:

Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների,  Քաղաքաշինության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:    --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: