483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՐԱՏԱՊ. Վրաստանը մտադիր չէ վաճառել «Հյուսիս-Հարավ» գազատարի հատվածի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը. վարչապետ Գիլաուրի
15:34
16 Փետրվարի 2011

Վրաստանը մտադիր չէ վաճառել «Հյուսիս-Հարավ» գազատարի վրացական հատվածի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը,  Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:

«Այդ հարցն ինձ արդեն բազմիցս տվել են։ Ուզում եմ ասել, որ ապագայում Վրաստանի կառավարությունը չի վաճառելու գազատարի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Գոյություն ունեն ռազմավարական օբյեկտներ, որոնց կառավարումը շարունակելու է Վրաստանի կառավարությունը »,- ասաց Գիլաուրին՝ պատասխանելով հայ լրագրողների՝ Ադրբեջանին գազատարի վաճառքի հնարավորության վերաբերյալ հարցին։

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևն արդեն երկու անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը գազատարի հետ կապված սեփական ծրագրերն ունի և ինտենսիվ բանակցություններ է վարում Վրաստանի հետ գազատարի ձեռքբերման վերաբերյալ, որը կօգտագործվի Azerbaijan-Georgia-Romanian Interconnector (AGRI) գազի տեղափոխման համար։ Այդ նախագծի համաձայն, ադրբեջանական գազը պետք է մատակարարվի վրացական նավահանգիստներ, որտեղից այն պետք է տեղափոխվի Ռումինիա հեղուկ վիճակում:

Հնարավոր գնորդների թվում մատնանշվում էր ադրբեջանական կողմը։ Հյուսիս-Հարավ գազատարը, որը գազ է մատակարարում Հայաստանի տարածք, Վրաստանի սեփականությունն է համարվում։ Տարբեր ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, երեք տարի առաջ «Գազպրոմ» ռուսական ընկերությունը փորձել է 250 մլն դոլարով ձեռք բերել գազատարի վրացական մասը։ Սակայն կողմերը գնի առումով համաձայնության չեն եկել։
Վրաստանն այդ խողովակաշարով գազ չի ստանում (այն օգտագործվում է միայն տարանցման համար)։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: