483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Կազբեկի-Վերին Լարս» անցակետը ժամանակավորապես փակ է ձյան պատճառով
17:03
02 Փետրվարի 2011

Վրաստանի տարածքում գտնվող «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ-անցակետը, որի միջոցով են իրականացվում Հայաստանի և Ռուսաստանի հիմնական տարանցիկ բեռնափոխադրումները, փակ է ձյան պատճառով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի քարտուղար Սուսաննա Տոնոյանը։

««Կազբեկի-Վերին Լարս» անցակետն ավանդաբար փակվում է նոյեմբերի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, սակայն այս տարի անցկացված բանակցությունների արդյունքում անցակետն անխափան գործել է մինչև վերջին երեք օրը, երբ առատ ձյան հետևանքով ստիպված են եղել այն փակել»,- ասաց Տոնոյանը։
Ըստ նրա, «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ-անցակետի միջոցով երթևեկության վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն և կախված կլինեն եղանակային պայմաններից։

«Կազբեկի-Վերին Լարս» միակ պաշտոնական հսկիչ-անցակետը չէր գործում երեք տարի: Այն փակվել էր ռուսական կողմի որոշմամբ՝ ելնելով անցակետի նորոգման և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան զինելու անհրաժեշտությունից:

Այժմ անցակետն ունի 12 գիծ տրանսպորտային միջոցների երթևեկության համար՝ վեցական տարբեր ուղղություններով: Կան նաև երկու պահուստային երթևեկության գծեր: Հսկիչ-անցակետի թողունակությունը կազմում է օրական մինչև 7 հազար մարդ, մինչև 50 ավտոբուս և մինչև 500 ավտոմեքենա: Բացի այդ, անձնագրերի վերահսկման համակարգն ապահովում է բիոմետրիկ չիպերով նոր սերնդի փաստաթղթերի ստուգումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: