487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հունվար-նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 20,8% է կազմել
14:06
13 Հունվարի 2011

2010թ.-ի հունվար-նոյեմբերի  արդյունքներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը  կազմում է 20,8%, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրության տվյալներով՝ այս ցուցանիշը կրկին ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների շրջանում։ ԱՊՀ երկրներին ընդհանուր առմամբ բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 27,9 % -ը, իսկ ԵՄ երկրներին՝ 31,9%-ը։

Հունվար-նոյեմբեր ամիսների տվյալների համաձայն, 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ունեցած արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9,7 %- ով և կազմել 885,9 մլն դոլար: Ընդ որում ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 136,8 մլն դոլար (Հայաստանի ողջ արտահանման 15,3 տոկոսը)՝ 2009թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ աճելով 41,8 տոկոսով:

Հայաստան ներմուծված ռուսական ապրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 749,1  մլն դոլար՝ աճելով 5,3%-ով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 539,6 մլն դոլար (աճելով 16,7%-ով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 16%- ը։

Հունվար-նոյեմբեր ամիսների՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18,9 տոկոսով և կազմել 4266,4 մլն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 896 մլն դոլար,  իսկ ներմուծում ծավալը՝ 3370,4 մլն դոլար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: