484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկը Հայաստանի 25 մլն դոլար բյուջետային վարկ կտրամադրի
16:48
12 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է Հայաստանին 25 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցության փաթեթը, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափին:

Վարկը, որն ուղղված է բնակչության անապահով խավի աջակցմանը, մարդկային կապիտալի զարգացման խթանմանն ու երկրի մրցունակության հզորացմանն ու մասնավոր հատածի զարգացմանը, Հայաստանին է տրամադրվել երկրորդ  Զարգացման քաղաքականության գործառնությունը ծրագրի շրջանակներում:

Այս գործառնությունն աջակցում է սոցիալապես անապահովներին ուղղված պետական բյուջեի ծախսերին, սոցիալական ապահովության ցանցի հզորացման ծրագրերին, աղքատ համայնքներում նախադպրոցական ծրագրերի մատչելիությունը բարձրացնելուն և ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ընթացքում առողջապահական ծառայությունների մատուցման արդյունավետությունը բարելավելուն:

Բացի այդ, վարկը կօգնի մրցակցային դաշտի ամրապնդմանն ու Ընդերքի մասին նոր օրենսգրքի կիրարկմանը՝ ֆիսկալ, բնապահպանական, սոցիալական ու արտոնագրման ոլորտներում միջազգային լավագույն փորձի համաձայն:
Վարկը կաջակցի նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հիմնական բարեփոխումների ծրագրին ու հարկային վարչարարության ոլորտի բարեփոխումներին:

Հափիի խոսքով՝ ծրագրվում է, որ Զարգացման քաղաքականության գործառնությունը երրորդ ծրագրով վարկը Հայաստանին կտրամադրվի 2011 թվականին:

«Վարկի ընդհանուր գումարը կհաստատվի Հայաստանի կառավարության հետ վերջնական քննարկումներից ու խորհրդակցություններից հետո և կախված կլինի ֆինանսական պահանջներից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ծրագրված գումարը շուրջ 20 միլիոն դոլար է կազմում:

First Development Policy Operation առաջին ծրագրի շրջանակներում Հայաստանին 60 մլն դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2009 թվականի սեպտեմբերի 21-ին:
1992 թվականից Հայաստանում Համաշխարհային բանկի պորտֆելը ներառում է 18 ակտիվ նախագիծ, որոնց ընդհանուր գումարն ավելի քան 1,4 միլիոն դոլար է կազմում:—0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: