486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Դեպի Իրան հայկական արտադրանքի արտահանման հարցերը պետք է լուծվեն քաղաքական մակարդակով. պատգամավոր
18:04
27 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեպի Իրան հայկական արտադրանքի արտահանման խնդիրը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարց է, որը պետք է քաղաքական լուծում ստանա, կարծում է Ազգային ժողովի ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր, խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:

«Հայաստանն այդպես էլ չկարողացավ հասնել Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմի մասին համաձայնագրի, իսկ Իրանը մեծ և հեռանկարային շուկա է, այդ թվում հայկական բազմազան պարենամթերքի համար»,- երկուշաբթի ասաց Նռանյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա հիշեցրեց, որ հայ արտադրողներն այսօր չեն կարողանա մուտք գործել  իրանական շուկա՝ Իրանում պետական հովանավորչական քաղաքականության պատճառով:

Պատգամավորը նշեց, որ արտահանման խնդիրներ են ծագում տեղական արտադրողների մոտ ոչ միայն իրանական փակ շուկայի հետ, այլ նաև բավականին բարեկամական ռուսական շուկայի հետ:

Նրա խոսքերով, կոնյակի հայ արտադրողները հաճախ ստիպված են ամիսներ շարունակ դեպի Ռուսաստան արտահանման թույլտվության սպասել՝ ռուսական ակցիզային դրոշմանիշների տրամադրման ձգձգման պատճառով:

Նռանյանի խոսքերով, եթե ճգնաժամից առաջ Ռուսաստան էր արտահանվում մոտ 120 մլն դոլարի ապրանք, ապա դրանից միայն 50-60 միլիոնը                                                           կոնյակին էր բաժին ընկնում:

Նա նշեց, որ այդ հարցերը պրակտիկ լուծում են պահանջում, ինչը տեղի չի ունենում: «Միայն տեսական քայլեր են արվում, որոնք համապատասխան արդյունք չեն տալիս»,- ասաց պատգամավորը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: