478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երկաթուղային սակագների ընդհանուր ինդեքսացիան տարվա կտրվածքով նախատեսված է 7.5% չափով
19:10
24 Դեկտեմբերի 2010

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2011թ.-ին ծրագրում է երկաթուղային սակագներն ինդեքսավորել 7,5 տոկոսի չափով, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

«2011թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում երկաթուղային բեռնափոխադրման սակագները կպահպանվեն 2010թ. IV եռամսյակի մակարդակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ազգային շահերից և տնտեսական կայունության աջակցման նպատակից ելնելով՝ 2009 թ. պահպանվել է սակագների մակարդակը 2008թ. դեկտեմբեր 31-ի մակարդակով, իսկ 2010թ. բեռնափոխադրման վարձի վերահաշվարկը իրագործվել է նվազեցնող գործակիցների կիրառմամբ:

2010թ. 11 ամիսների արդյունքների համաձայն,  «ՀԿԵ» ՓԲԸ կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը թույլ տվեց  ապահովել կոմերցիոն փոխադրումների ծավալի 3,5% աճ: Վրաստանի երկաթուղու հետ միասին արագացված գնացքներով  փոխադրման կազմակերպումը թույլ տվեց 2010 թ. կոնտեյներային փոխադրումների  ծավալը մեծացնել 70%-ով և ապահովել ավելի քան 85%-ով  բոլոր ապրանքների առաքումը, որոնք փոխադրվում էին 20 ֆուտանոց կոնտեյներներով, ու այդպիսով նվազեցնել ՀՀ հիմնական խճուղիների բեռնվածությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, 2011 թ. «ՀԿԵ» ՓԲԸ Սակագնային քաղաքականությունը, ինչպես և 2009 – 2010թթ, կուղվի  հանրապետության տնտեսության արտահանման հատվածի աջակցմանն ու ներքին տրանսպորտային շուկայի զարգացմանը:

Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ Կոնցեսիոն պայմանագրի՝ ամեն տարի մշակվում և հաստատվում է Սակագնային քաղաքականություն երկաթուղային՝ տրանսպորտով բեռների փոխադրման համար, ինչպես նաև երկաթուղու ծառայությունների Գնացուցակ:

Սակագների ձևավորման համար հիմք են հանդիսանում ԱՊՀ անդամ երկրների Սակագնային համաձայնագրի դրույթները, նախորդող տարում ընդհանուր տնտեսական իրավիճակի մասին տվյալները և կանխատեսումը, գործող հոսքերի կառուցվածքը, ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման ծրագրերը, «ՀԿԵ» ՓԲԸ տնօրենների խորհրդի կողմից հաստատված բյուջեի ցուցանիշները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։