486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ տնտեսությունում Ռուսաստանի մասնաբաժինը 30-50% է կազմում. վարչապետ
11:00
23 Դեկտեմբերի 2010

ՀՀ տնտեսությունում Ռուսաստանի Դաշնության և ռուսական բիզնեսի մասնաբաժինը, տարբեր գնահատականներով և կախված հաշվարկման համակարգից, 30-50 տոկոս է կազմում, РБК daily-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Իրենց դերն են խաղում մի քանի գործոններ։ Առաջինը՝ Ռուսաստանում մեծ հայկական համայնք կա, որի ներդրումը հայկական տնտեսության մեջ մենք ռուսական ներդրումներ ենք համարում։ Երկրորդը՝ կան ռուսական ընկերություններ, որոնք ներդրումներով են ներկայանում (ՎՏԲ, «Ռոսգոսստրախ» և այլն)։ Եվ երրորդը մասնավոր փոխանցումներն են, որտեղ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա, կան ներդրողներ, ովքեր իրենք են գալիս Հայաստան, իսկ որոշներին փնտրում են տարբեր շփումների մակարդակով։

«Կան հարաբերություններ պետական մակարդակում, օրինակ` ատոմային էլեկտրակայանի կառավարման փոխանցումը ռուս գործընկերներին։ Նույնը կարելի է ասել «ՀայՌուսգազարդ» ընկերության մասին, որի 80 տոկոսը պատկանում է ռուսական կողմին»,- ասել է վարչապետը։

«Մասնավոր մակարդակում մենք հրավիրում ենք ռուս գործընկերներին ներդրումներ կատարել Հայաստանում ։ Այդպես է եղել ՎՏԲ-ի, Գազպրոմբանկի և այլ ռուսական ֆինանսական կառույցների հետ»,- ասաց վարչապետը։

Նա նաև բացատրել է, թե ինչպես են որոշումներ կայացվում ներդրումների վերաբերյալ։ «Նախ, դուք նայում ենք երկրին,  Fitch, S&P, Moody's վարկանիշներին, գնահատում եք վարկունակությունը։ Այնուհետև ուսումնասիրում եք, թե ինչպիսի տնտեսություն կա այդտեղ, որտեղ առավելագույն եկամուտ ստանալու հնարավորություն կլինի, և որոշում եք կայացնում»- ասել է վարչապետը։

Ըստ նրա, շատ կարևոր է տեսնել, թե ինչ ծրագրեր է իրականացնում կառավարությունը, հինգ-տասը տարի հետո տնտեսության ինչպիսի ապագա է այն տեսնում։ «Չէ որ այն նույնպես հանդիպում է ներդրողներին և ընկերություններին, որպեսզի գերակա ուղղություններով գործընկերներ ընտրի։ Մասնավոր բիզնեսը դա տեսնում է, նայում է հնարավորություններին և իր փողերի կիրառման միջոց գտնում»,- նշեց Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: