478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Կրեմլի ապրանքանիշը կրող հայկական կոնյակը մուտք է գործել ռուսական շուկա
18:20
14 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այս Ամանոր ռուսաստանցիները տոնական սեղանի շուրջ կարող են բարձրացնել ոչ միայն ավանդական շամպայնով լի բաժակները, այլև «Կրեմլյովսկի» ապրանքանիշը կրող հայկական կոնյակով լի բաժակները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երեքշաբթի Կրեմլում համապատասխան պայմանագիր են ստորագրել  «Կրեմլյովսկի» առևտրի տունն ու Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը:

«Kremlin award» ապրանքանիշով 10,15 և 20 տարվա հնեցման կոնյակն արդեն չորեքշաբթի կհայտնվի ռուսական շուկայում, կոնյակի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրել է «Կրեմլյովսկի» առևտրի տան ղեկավար Վլադիմիր Պեշկինը:

«Կրեմլյովսկի» առևտրի տուրը, որը Նախագահի գործերի վարչության ձեռնարկությունն է, արտադրանք է մատակարարում իշխանության դաշնային մարմիններին: Ընկերությունը կոնյակ է մատակարարելու Գործերի վարչության համակարգի ձեռնարկությունների, պետական ընդունելությունների անցկացման համար, ինչպես նաև պետական իշխանության բարձրագույն մարմինների արարողակարգերի ժամանակ: Սպառողների լայն շրջանակում կոնյակի վաճառքով զբաղվելու է «Լուդինգ» ընկերությունների խումբը:

Ապրանքն արդեն Մոսկվայի խանութների պահեստներում է, տեղեկացրել են Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի ներկայացուցիչները:

Ռուսաստանում առաջին տարում վաճառքների ենթադրվող ծավալը 180-200 հազար շիշ է, իսկ հետագայում նախատեսվում է այն ավելացնել՝ հասցնելով տարեկան 400-500 հազարի: Կոնյակը գտնվում է միջին և բարձր գնային հատվածում:

Հետագայում նախատեսվում է նաև 7 տարվա հնեցման կոնյակ արտադրել:

Լիցենզիոն պայմանագրով արտադրվող արտադրանքի որակը վերահսկում են «Կրեմլյովսկի» առևտրի տան ներկայացուցիչները՝ սկսած խաղողի որակից միչև վերջնական ապրանքի ստացումը, որակի վերահսկմանը մասնակցում է նաև ՌԴ նախագահի գործերի վարչության սանիտարահամաճարակաբանական վերահսկողության ծառայությունը:

Երևանի «Արարատ» կոմբինատն ունի դարավոր պատմություն և անմիջապես կապված է Նիկոլայ Շուստովի անվան հետ: Ավելի քան հարյուր տարի առաջ այս գործարանի արտադրանքը աշխարհում միակն էր, որը ֆրանսիացիների կողմից իրավունք ստացավ անվանվել կոնյակ, Կրեմլի նոր ապրանքանիշի շնորհանդեսի ժամանակ պատմել է Պեշկինը: Նա նաև նշել է, որ հայկական կոնյակի սիրահարներից էր նաև Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը:

1912 թ.-ին «Արարատ» ձեռնարկությունն արժանացել է «Նորին Մեծություն Կայսեր պալատի մատակարար» կոչմանը:

«Ամեն երկիր ունի իր խորհրդարանիշը, իր ապրանքանիշը, և երբ մենք հնչեցնում ենք «Արմենիա» բառը, ապա հիշում ենք Արարատը, ընդ որում ոչ միայն որպես աշխարհագրական հասկացություն, այլև որպես ապրանքանիշ», - շնորհանդեսի ժամանակ ասել է ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը:

««Արարատ» գործարանը Հայաստանի խորհրդանիշերից մեկն է, և ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կլինի երկարատև», - ասել է Կոժինը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ: