482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հայ-ռուսական գործարար-ֆորում է անցկացվում
13:59
06 Դեկտեմբերի 2010

Երևանում մեկնարկել է կապերի և ներդրումների հայ-ռուսական բիզնես ֆորումը, որը կազմակերպվել է երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների հովանու ներքո և Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների աջակցությամբ:

«Բիզնես ֆորումն իր զգալի ներդրումը կկատարի ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման գործում», - այսօր միջոցառման բացման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Նրա խոսքերով՝ միջոցառումը հատկանշական է նաև նրանով, որ նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների բիզնես-միությունների ներկայացուցիչների շփման համար:

«Հուսով եմ, որ բիզնես ֆորումը կօգնի գործարար նոր կապեր հաստատել և նոր սահմաններ բացահայտել ռուս-հայկական համագործակցության համար», - ասաց նա:

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ բիզնես ֆորումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ գործարարների շրջանում, և շուրջ հարյուր գործարար երկկողմ հանդիպումներում մասնակցելու ցանկություն է հայտնել:

«Դրանք գործունեության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ են, նրանք շահագրգռված են ռուս գործընկերների հետ համագործակցությամբ», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ գործարար բանակցությունները կընթանան կառուցողական մթնոլորտում և փոխշահավետ կլինեն:

ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովը նշեց, որ առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական հարաբերություններն ամուր են, կայուն և հիմնված են այն մշտական քաղաքական երկխոսության վրա, որն իրականացնում են երկու երկրների առաջնորդները:

«Դրանք կառուցվում են մեր մարդկային կապերի ամուր հիմքի վրա, ինչը լավ հիմք ու հեռանկարներ է ստեղծում առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար», - ասաց նա:

Բիզնես ֆորումին մասնակցում են Նիժնի Նովգորոդի, Պերմի, Մոսկվայի մարզի, Սերգիև-Պոսադի շրջանի, ինչպես նաև Ուրալի և Հարավային Ուրալի առևտրաարդյունաբերական պալատները:

Միջոցառման շրջանակներում Համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, Ուրալի և Հարավային Ուրալի առևտրաարդյունաբերական պալատների միջև:

Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 10,6 տոկոսով և կազմել 793,3 միլին ԱՄՆ դոլար: Միաժամանակ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը տասը ամսվա ընթացքում կազմել է 118,7 միլիոն դոլար (Հայաստանից իրականացվող ողջ արտահանման 14,9 տոկոսը)՝ 2009 թ.-ի հունվար-հոկտեմբերի ցուցանիշների համեմատ ավելանալով 42,2 տոկոսով, իսկ Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 674,7 միլիոն դոլար՝ ավելանալով 6,5 տոկոսով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: