482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
McKinsey & Company-ն Հայաստանի մրցունակության բարձրացման ծրագիր է մշակել
10:27
06 Դեկտեմբերի 2010

McKinsey & Company հայտնի միջազգային կոնսալտինգային ընկերությունը Հայաստանի մրցունակության բարձրացման ծրագրի նախագիծ է մշակել, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն, նախագիծը քննարկվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, որը վարել է Խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախագիծը ներկայացվել է աուդիոկոնֆերանսի ռեժիմով:

ՀՀ վարչապետի խոսքերով՝ McKinsey & Company-ի կողմից առաջարկված հարցերը վերաբերում են Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության հստակեցմանը, թե ինչ խնդիրներով մենք պետք է զբաղվենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության մրցունակությունը բարձրանա:

Ներկայացվող ծրագիրը կառավարության համար նաև տալիս է տեսլական, թե մրցունակության ոլորտում ինչ ծրագրերի վրա հարկավոր է կենտրոնանալ:

Նիստի ընթացքում խոսվել է ՀՀ տնտեսական աճի մոդելի առանձնահատկությունների և տնտեսության մի շարք ոլորտների խթանման մասին:

Տնտեսության զարգացման և բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում մեծապես կարևորվել է պետություն-մասնավոր համագործակցության նշանակությունը:

Աուդիոկապի միջոցով մտքերի շահագրգիռ փոխանակության ընթացքում քննարկվել են ներկայացված ծրագրի մանրամասներ և Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության ռազմավարության հստակեցմանն առնչվող հարցեր:

 

Քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաջորդ` 2011թ. հունվարի 22-ին կայանալիք նիստում կներկայացնի առաջարկություններ վերոնշյալ ծրագրի մեկնարկի վերաբերյալ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: