+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն Հայաստանի ազգային փոխադրողի նոր ապրանքանիշ է փնտրում
12:59
02 Դեկտեմբերի 2010

Հայաստանի ազգային փոխադրողի նոր ապրանքանիշի քննարկումը՝ պրոֆեսիոնալ գովազդային և դիզայներական միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կլոր սեղանի ընթացքում, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Միջոցառման կազմակերպիչներն են «Հարավկովկասյան երկաթուղին» և վերաապրանքանիշավորման նախագծի գլխավոր կապալառու բրենդինգային «Ձեր ապրանքանիշը. Կրեատիվ լուծումներ» («Ваша марка. Креативные решения») գործակալությունը։ Կլոր սեղանին գովազդային և դիզայներական միությունների կողմից մասնակցեցին Էդգար Բաղդասարյանը և Սերգեյ Հարությունյանը (Publicity գործակալություն), Արմեն Գասպարյանը և Արման Գրիգորյանը (McCann Erickson), Տիգրան Պալոյանը («Ստատուս Հոլդինգ» գովազդային գործակալություն), Արմինե Քեշիշյանը (Persona Grata), Արմեն Մարտիրոսյանը («Անտարես» մեդիահոլդինգ), Քրիստինա Մովսիսյանը (Drago Barzini) և Արա Ասլանյանը (անկախ դիզայներ)։
 
Կլոր սեղանի ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե Հայաստանի որ բացառիկ գծերը պետք է ցույց տա նոր ապրանքանիշը։ Որոշ փորձագետների կարծիքով, դա Հանրապետության հնագույն պատմությունն ու հարուստ մշակույթն է։ 

«Նոր բրենդը պետք է աշխատի Հայաստանի ներսում և Հանրապետության վարկանիշ ստեղծի նրա սահմաններից դուրս։ Պետք է առանձնանալ մյուս երկաթուղային ընկերություններից և ինչ-որ նոր, ոչ ստանդարտ բան անել։ Եկեք օգտվենք նրանից, որ Հայաստանը վատ է նույնականացվում արտերկրում, և աշխարհին մեր երկրի նոր կերպարը ներկայացնենք։ Սա մեր բացառիկ հնարավորությունն է»,- կարծում է անկախ դիզայներ Արա Ասլանյանը։ Դիտարկվել են նաև ապրանքանիշի հնարավոր ռիսկերը՝ որպես Հայաստանի ազգային ապրանքանիշ հանդես գալու դեպքում։ 

Վերաապրանքանիշավորման ընթացքում ՀԿԵ-ն մտադիր է փոխել իր անունը։ «Անտարես» մեդիահոլդինգի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «պետք չէ, որ անունը մեզ անցյալ վերադարձնի, պետք է, որ այն մեզ տանի դեպի հավերժություն»։ Նոր անունը պետք է ընկերության նկատմամբ վստահության զգացում ստեղծի, դրական զգացողություններ առաջացնի, ինչպես նաև տարբերի հայկական երկաթուղիները հարևան մրցակցողներից։

«Բրենդը զգացում է։ Բրենդի օգնությամբ մենք պետք է այնպիսի ծառայություն ստեղծենք, որն ակնկալում է մեր ուղևորը, իսկ այնուհետև անպայման հաստատենք այն գործնականում»,- ասաց «Ստատուս Հոլդինգ» գովազդային գործակալության ներկայացուցիչ Տիգրան Բալոյանը։

Նոր ապրանքանիշի գործարկումը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա գարնանը։

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել: