478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Տուրիզմի հայկական ինստիտուտը Vatel միջազգային ծրագրի տարածաշրջանային կենտրոնը կդառնա
17:44
29 Նոյեմբերի 2010

Տուրիզմի հայկական ինստիտուտը (ՏՀԻ) Vatel միջազգային տուրիստական ծրագրի 27-րդ տարածաշրջանային կենտրոնը կդառնա, երկուշաբթի լրագրողներին հայտնեց հանրապետության Տուրօպերատորների միության նախագահ, Զբոսաշրջության ռուսական միջազգային ակադեմիայի մասնաճյուղի՝ ՏՀԻ-ի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

Vatel ինստիտուտը հյուրանոցային և տուրիստական բիզնեսի կառավարման Եվրոպայի լավագույն դպրոցներից է, և «Լավագույն ուսուցողական ծրագիր» կատեգորիայում արժանացել է Հյուրընկալության համաշխարհային պարգևի։ Տվյալ կրթական ծրագիրը հյուրանոցային և տուրիստական բիզնեսի բնագավառում միջին և բարձր կառավարիչների մենեջերներ է պատրաստում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան։

Ըստ Մինասյանի, Vatel-ն արդեն 20 հազար մասնագետ է պատրաստել հյուրանոցային, ռեստորանային և տուրիստական բիզնեսի գծով։ Ծրագրի շրջանակներում ողջ աշխարհով տարածաշրջանային կենտրոններ են գործում։

Նա հայտնեց, որ դեկտեմբերի 7-ին ՏՀՒ-ը Vatel խմբին միանալու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր կստորագրի։ «Վատել-ՏՀԻ» ծրագրով ուսուցումը Հայաստանում կսկսվի սեպտեմբերից, շրջանավարտները Ֆրանսիայի և Հայաստանի դիպլոմներ կստանան։

«Առաջին տարում 15 տեղ կբացվի, և քանի որ դա տարածաշրջանային կենտրոն է լինելու, մենք նաև արտասահմանցի ուսանողների ակնկալիք ունենք։ Ուսուցումը վճարովի կլինի՝ հայերի համար 2000 եվրոյից ոչ պակաս, իսկ արտասահմանցիների համար՝ ավելի թանկ»,- ասաց նա։

Մինասյանը նաև նշեց, որ Vatel ծրագրի յուրահատկությունն այն է, որ ուսուցման չորս կիսամյակից հետո  լավագույն ուսանողները ծրագրին հաշվին հնարավորություն կստանան մեկ կիսամյակ սովորել ծրագրի ցանկացած կենտրոնում, իսկ ուսուցման երկրորդ դասընթացից հետո ֆակուլտետն անգլերեն և ֆրանսերեն լեզուներով է դասավանդվում։

«Vatel-ի բոլոր կենտրոններում ուսանողները միանման կրթություն են ստանում, ուսանողների փոխանակման նպատակը նրանց շարժունակությունն ապահովելն է»,- ավելացրեց նա։

Զբոսաշրջության ռուսական միջազգային ակադեմիայի մասնաճյուղը՝ Տուրիզմի հայկական ինստիտուտը, ստեղծվել է 2002թ.-ին։ Ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝ «Հյուրընկալության մենեջմենթ», «Միջազգային զբոսաշրջության մենեջմենթ», «Էքսկուրսիոն մենեջմենթ», «Զբոսաշրջության անիմացիոն մենեջմենտ», «Մարզային զբոսաշրջության մենեջմենթ» և «Միջազգային զբոսաշրջության և բիզնես փոխանցումների մենեջմենթ»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։