486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը բարձր է գնահատում ԱԶԲ-ի ավանդը երկրի կայուն զարգացման գործում
11:01
05 Հոկտեմբերի 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրինության խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում բարձր է գանահատել ԱԶԲ-ի գործունեությունը մեր երկրում, ընդգծելով հատկապես Բանկի ներդրումը`ուղղված Հայաստանի տնտեսության  կայուն զարգացման ապահովմանը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է  հայտնել Բանկին` երկրում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում աջակցելու համար:

«Մենք ԱԶԲ գործունեությունը կարևորում ենք ոչ այնքան Հայաստանում ներդրումների ապահովման, այլ` կառավարման նոր մշակույթի ներմուծման տեսանկյունից: Մեզ համար դա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև փորձում ենք ջանքեր ներդնել մեր երկրում արդյունավետ կառավարման մեխանիզմների և նոր կարողությունների ձևավորման ուղղությամբ: Հուսով եմ, որ ձեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է Հանրապետության ղեկավարը:

Զրուցակիցները կարևորել են ԱԶԲ-ի հետ համատեղ նախաձեռնված այնպիսի ծրագրերի իրականացումը, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը, Հայաստանի քաղաքային և գյուղական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացում ապահովող հետագա ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը:

Հայաստանի կառավարությունը 2010 թվականի հունվարի 14-ին հավանության է արժանացրել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլար ընդհանուր արժողությամբ շրջանակային ֆինանսական համաձայնագիրն ու Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցման 60 մլն դոլարի առաջին տրանշի տրամադրման համաձայնագիրը, որոնք ստորագրվել են համապատասխանաբար 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2009 թվականի հոկտեմբերի 12-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։