478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը պատրաստ է լրջորեն քննարկել Վերին Լարսի բացման հարցը՝ ելնելով Հայաստանի շահերից
12:28
27 Նոյեմբերի 2009

Վրաստանը պատրաստ է լրջորեն քննարկել Վերին Լարսի բացման հարցը՝ ելնելով Հայաստանի շահերից, Հարավային և Հյուսիսային Կովկասի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին:

«Լարսի բացման հարցը ոչ միայն վրացական հարց է, չնայած շատ վրացիներ են բնակվում այն կողմում և նրանց փոխհարաբերությունները թեթևացնելը ևս կարևոր է, սակայն ավելի շատ դա բխում է Երևանի շահերից: Եթե Հայաստանն ունի այդ հետաքրքրությունը, և այն լուրջ է, ապա մենք պետք է լրջորեն մոտենանք այդ հարցին և գտնենք փոխընդունելի լուծումներ», - ասել է նա:

Միաժամանակ պատգամավորը նշել է, որ որոշում ընդունելիս պետք է հաշվի առնվի Վրաստանի անվտանգության հարցը, «քանի որ սահմանամերձ բնակչությունը վախեցած է 2008 թ.-ի օգոստոսյան իրադարձություններից հետո»:

«Բնակչությունը վախենում է, որ սահմանի բացումը կհանգեցնի լարվածության աճի, այդ պատճառով հարցը պետք է լուծել այնպես, որ մի կողմից պաշտպանվեն հարևան Հայաստանի շահերը, մյուս կողմից հաշվի առնվի Վրաստանի անվտանգության հարցը», - ասել է նա:

Միաժամանակ նա շահարկում է համարում խոսակցություններն այն մասին, որ Լարսի բացումը քննարկվում է, որպեսզի Հայաստանը չահագրգռված չլինի այլ ուղղություններով, մասնավորապես՝ թուրքականով:

«Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցակետի (ռուս-վրացական սահմանի ցամաքային հատվածի վրա միակ պաշտոնական անցակետը) միջոցով երթևեկությունը փակվել էր 2006 թ.-ի հուլիսին՝ ռուսական կողմի որոշմամբ։ Փակման պատճառը անցակետի վերանորոգման և այն ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունն էր։

Մայիսի սկզբին կայացավ վրաց-ռուսական սահմանին միակ «Վերին Լարս» միջազգային ավտոանցակետի շինարարության ավարտի հետ կապված արարողությունը: «Վերին Լարս-Կազբեգի» անցակետի աշխատանքների վերսկսումը բարդանում է ՌԴ և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ:

Հայաստանը շահագրգռված է անցակետի բացմամբ, քանի որ կկարողանա դրա միջոցով տարանցիկ բեռներ ստանալ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։