486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվում կանցկացվի ՍԾՏՀ անդամ-երկրների արտգործնախարարների նիստը
10:34
21 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների ԱԳ նախարարների հերթական նիստը կանցկացվի հոկտեմբերի 21-22-ը Բաքվում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ադրբեջանը, Բուլղարիան և Թուրքիան նիստին կներկայացնեն ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը, Ռումիան Ժելևան և Ահմեդ Դավութօղլուն: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովը: Հայաստանը, Հունաստանը, Վրաստանը, Ռումինիան, Սերբիան և Ուկրաինան կներկայացնեն այդ երկրների փոխարտգործնախարարները, Ալբանիան՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Մոլդովան՝ պետական նախարարը:

Ենթադրվում է, որ միջոցառմանը կքննարկվեն Սևծովյան տարածաշրջանում տնտեսական համագործացության զարգացման հարցերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կազմակերպության գործունեության հետագա ակտիվացման ուղիներն ու ձևերը, տարածաշրջանային համագործակցության խորացմանն ու կազմակերպության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը:

1992 թ.-ին ստեղծված ՍԾՏՀ-ի անդամներն են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Ավստրիան, Գերմանիան, Եգիպտոսը, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, Թունիսը, Ֆրանսիան, Եվրոպական էներգետիկ խարտիայի համադաշնությունն ու Միջազգային սևծովյան ակումբը:

Կազմակերպությունը ստեղծվել է առևտրատնտեսական ոլորտում, տրանսպորտի, կապի, զբոսաշրջության և բնապահպանության ոլորտներում Սևծովյան ավազանին մոտ գտնվող երկրների միջև բազմակողմ համագործակցություն հաստատելու համար: Կազմակերպության գործունեության բաղկացուցիչներից մեկը ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: