482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵՈՒ-ն ծրագրում է Հայաստան-Թուրքիա ուղղության համար ապրանքատարներ գնել Լեհաստանից. թերթ
12:22
28 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (ՀԿԵՈՒ), որը Հայկական երկաթուղու (ՀԵՈՒ) փաստացի սեփականատերն  է և «ՌԵՈՒ» ընկերության դուստր ձեռնարկությունը, Լեհաստանի հետ բանակցություններ է վարում Պոզնանում ապրանքատարներ գնելու կապակցությամբ՝ Հայաստան-Թուրքիա ուղղությունը սպասարկելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Լեհաստանի ԶԼՄ-ներում մեջբերվող «Նեզավիսիմոյա գազետա» թերթին:

ՀԿԵՈՒ-ն նաև հայտարարել է Գյումրի քաղաքի մոտակայքում հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Ախուրյան կայանում լոգիստական կենտրոնի կառուցման մեկնարկի մասին, նշում է հրատարակությունը:

Այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ երկրների ընդհանուր սահմանը փակ է 1993 թ.-ից: 2009 թ-ի ապրիլի 23-ի գիշերը երկու երկրների արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում «ճանապարհային քարտեզի» հաստատման մասին:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախագիծը երկու երկրների խորհրդարանները կարող են վավերացնել հոկտեմբերի 10-ից ոչ շուտ... սակայն այսօրվա դրությամբ միջպետական սահմանի բացումն արդեն լուծված է թվում», - նշում է հրատարակությունը՝ մեկնաբանելով ՀԿԵՈՒ-ի ծրագրերը:

ԴԵՌ ԱՌԱՆՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստան-Թուրքիա ուղղությունը սպասարկելու նպատակով Հայաստանը մտադիր է Պոզնանի ապրանքատար գնացքների գործարանից գնել երեք ամբողջական կազմ՝ լոկոմոտիվներով 120 վագոն, մի քանի լեհական ԶԼՄ-ներ հրապարակել էին Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանի՝ նախորդ շաբաթ գործարան կատարած այցից հետո:

ՀՀ ԱԳՆ-ն հերքել է այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ դեսպանի Պոզնան կատարած այցը առնչվում է տարածաշրջանային կապերի հաստատմանը, գրում է թերթը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աղբյուրն իր հերթին հրաժարվել է մեկնաբանություններ տալ՝ հայտարարելով, որ «լեհական վագոնների մասին ավելի լավ է հետաքրքրվել ՌԵՈՒ-ի ներկայացուցիչներից»: ՌԵՈՒ-ում ևս ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից: «Երբ որոշակիություն մտցվի, այն ժամանակ էլ կլինի պաշտոնական տեղեկատվությունը», - ասել է թերթին ընկերության ներկայացուցիչը:

ԻՍԿ ԱՊԱՑՈՒՅՑՆԵ՞ՐԸ

«Այսօրվա դրությամբ որոշակիությունը կայանում է նրանում, որ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Ախուրյան կայանում արդեն սկսվել են լոգիստական կենտրոնի ստեղծման ուղղությամբ նախնական աշխատանքները: ՀԿԵՈՒ-ն նախագծի իրագործման նպատակով 90 միլիոն ռուբլի է հատկացրել», - հաղորդում է թերթը:

Թերթի տեղեկատվության համաձայն, այն որ թուրքական ուղղությունը շուտով կսկսի գործել, ապացուցում են անկախ աղբյուրների տեղեկատվություններն են այն մասին, որ դադարեցվել է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԱԿ) թանկարժեք երկաթուղու շինարարությունը:

«Երբ ԲԹԱԿ-ը նախագծվում էր, փորձագետները նշում էին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման դեպքում այդ երկաթուղու շինարարությունը կկորցնի իմաստը, քանի որ գոյություն ունի Հայաստանի Գյումրի քաղաքից դեպի Թուրքիայի Կարսը տանող պատրաստի պահածոյացված ճյուղը», - ասվում է հոդվածում:

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Խոսելով թուրքական ուղղությամբ աշխատանքների սկզբի ժամկետների մասին՝ ՀԿԵՈՒ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը կարող է դա անել «սահմանի բացումից հետո բառացիորեն երկու օր անց»:

ՀԿԵՈՒ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը հայտարարել է, որ սկզբում բեռնափոխադրումների ծավալը կարող է հասնել տարեկան 2 միլիոն տոննայի, ինչը «կհանգեցնի Հայաստանից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների 25-30 տոկոսի կրճատման»:

ՀԿԵՈՒ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինն իր հերթին լրագրողներին տեղեկացրել է, որ «բեռնափոխադրումներից հետո կառաջանա դեպի Թուրքիայի հանգստավայրեր ուղևորափոխադրումների հարցը»:

ՀԿԵՈՒ-ի ղեկավարը պատմել է նաև այլ ծրագրերի մասին: Ընկերության գլխավոր խնդիրներից է լաստանավային հաղորդակցության օգնությամբ դեպի Եվրոպա դուրս գալը:

«Դեպի Թուրքիա ուղղության բացումը Եվրոպա-Հարավ տրանսպորտային միջանցքով ուղիղ հադորդակցության հնարավորություն կտա: Մոտ ժամանակներում ՀԿԵՈՒ-ի առջև կանգնած է մի խնդիր՝ ելք ապահովել դեպի Ուկրաինա... այնուհետև բեռնափոխադրումներ ապահովել Հայաստանից դեպի Լեհաստան», - տեղեկացրել է Շայդուլլինը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։