478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԿԲ-ն ուժեղացրել է «փոքր» բանկերի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը
17:00
27 Օգոստոսի 2009

Ռուսաստանի բանկն ուժեղացրել է վերահսկողությունը այն բանկերի նկատմամբ, որոնց կապիտալը չի գերազանցում 180 միլիոն ռուբլին, հինգշաբթի Նիժնի Նովգորոդում բանկային համաժողովի ժամանակ տեղեկացրել է ՌԴ ԿԲ վարկային կազմակերպությունների գործունեության արտոնագրման և ֆինանսական առողջացման դեպարտամենտի պետ Միխայիլ Սուխովը:

Նրա խոսքերով, օգոստոսի 1-ի տվյալների համաձայն՝ երկրում գործում է 132 բանկ, որոնց կապիտալը 90 միլիոն ռուբլուց ցածր է և 135 բանկ, որոնց կապիտալը 180 միլիոն ռուբլուց ցածր է: 2010 թ.-ի հունվարի 1-ից բանկերի համար կապիտալի նվազագույն սահմանը օրենսդրորեն սահմանվում է 90 միլիոն ռուբլու սահմաններում, 2012 թ.-ի հունվարի 1-ից սկսած՝ 180 միլիոն ռուբլու սահմաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք տեղեկացրել ենք բանկերին և մեր տարածքային հաստատություններին այն մասին, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ բանկային համակարգում ֆիկտիվ կապիտալի ներդրումը թույլ չտալու համար», - ասել էՍուխովը:

Նրա խոսքերով, վերջին շրջանում այդ բանկերի շրջանում 11 վարկային հաստատություն ավելացրել է իր կանոնադրական կապիտալը, և «այդ գործարքների կեսի առնչությամբ լուրջ հարցեր են առաջացել»:

Ինչպես տեղեկացրել է Սուխովը, ութ բանկ « եռամսյակի ընթացքում շատ լավ ֆինանսական արդյունքներ է ստացել, իսկ երեք բանկ գերագնահատել է իր ունեցվածքը մի քանի տասնյակ միլիոն ռուբլով»:

Բոլոր այս փաստերը պետք է մանրամասն ստուգվեն: Պետք է, որպեսզի կապիտալի ավելացումն իրական լինի, եզրափակել է ԿԲ բաժնի տնօրենը:

ՉԱՓԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ЭФФЕКТ РАЗМЕРА

Սուխովն ասել է, որ բանկային միությունը տարբեր միջոցներով առաջարկում էր պահպանել փոքր բանկերը: Մասնավորապես, բանկային ասոցիացիաները հնարավոր են համարում այդ բանկերում պահպանել դեպոզիտային և վարկային գործողությունները: Միաժամանակ նրանք պետք է հեռանան բաժնետոմսերի շուկայից և կապիտալի միջազգային շուկայից:

«Ինչպե՞ս 15 միլիոն ռուբլի ունեցող բանկը կարող է գոյություն ունենալ շուկայական պայմաններում», - հարցրել է Սուխովը:

Նա հիշեցրել է, որ պետությունը կաջակցի քիչ թե շատ բավարար ֆինանսական վիճակ ունեցող բանկերին: Միաժամանակ ֆինանսական իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել այնպիսի գործիքից, ինչպիսին է բանկերի սեփականատերերին և մենեջերների պատասխանատվության ենթարկելը, որոնց գործողությունները վարկային հաստատության անբավարար ֆինանսական իրավիճակի են հանգեցրել:

ԿԲ դեպարտամենտի տնօրենը նաև հիշեցրել է, որ բանկերի առողջացման հնարավորությունը նախատեսող օրենքը նախկինի պես գործում է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։