478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+34
Եղանակը Երևանում
Հայ
Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրահանձնաժողովին՝ դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացիայի ծրագիր մշակել
14:51
04 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանի ժամանակ կոչ է արել Եվրամիությունում նախագահող Չեխիային և Եվրահանձնաժողովին՝ մինչև մարտին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը մշակել և ներկայացնել դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) «հավակնոտ և հեռատեսային պլան», չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստին» տեղեկացրել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, խորհրդարանականները կողմ են արտահայտվել նաև Կասպյան տարածաշրջանում դեպի ԵՄ էներգառեսուրսների մատակարարման ուղիների և աղբյուրների տարածմանը, «երբ դրա համար համապատասխան քաղաքական պայմաններ կստեղծվեն»։

Որպես հունվարյան գազային ճգնաժամից քաղած դաս՝ Եվրախորհրդարանի անդամները նշել են եվրոպական միասնական գազամուղ ցանցում ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի շուտափույթ կերպով միացնեն Բալթյան երկրները արևմտաեվրոպական ենթակառուցվածքին։

Բացի այդ, ինչպես տեղեկացրել է գործակալության զրուցակիցը, խորհրդարականները դեպի Եվրոպա գազամատակարարումների անվտանգության ապահովման նպատակներով անհրաժեշտ են համարում մատակարարող և տարանցիկ երկրների հետ եռակողմ համաձայնագրերի կնքումը, որտեղ ամրագրված կլինի, որ կոմերցիոն վեճերը չեն կարող եվրոպացի սպառողների գազմատակարարումը դադարեցնելու հիմք հանդիսանալ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։