480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՕՊԵԿ-ը պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել նավթի գների կարգավորման ուղղությամբ. գլխավոր քարտուղար
14:48
14 Հունվարի 2009

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) պատրաստ է հետագայում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել նավթի համաշխարհային գների ամրապնդման  ուղղությամբ, հայտարարեց միավորման գլխավոր քարտուղար Աբդալա ալ-Բադրին։

«Կազմակերպությունն անհապաղ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի նավթային շուկայի կարգավորման ուղղությամբ, եթե նրանում պահպանվի առաջարկի ավելցուկ»,- ասաց ալ-Բադրին ամենամսյա OPEC Bulletin հրատարակչությանը տված հարցազրույցում, որը տեղադրվել է կազմակերպության կայքում։

Սակայն դրանից առաջ, նշել է նա, անհրաժեշտ է սպասել միավորման կողմից ընդունված օրվա ընթացքում նավթի արդյունահանումը 2,2 միլիոն բարելով կրճատելու վերջին որոշման մասին, որն ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 1-ից։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ալժիրում կայացած ՕՊԵԿ անդամ-երկրների նախարարների հանդիպմանը։

«Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է անցել այդ պահից, և այդ պատճառով ես կարծում եմ, որ առայժմ շատ վաղ է պատկերացնել այն ազդեցությունը, որ կգործի այդ որոշումը նավթային շուկայի վրա»,- ընդգծեց միավորման գլխավոր քարտուղարը։

Նա նշեց,  որ արված քայլի հետևանքներն ամբողջությամբ կարելի է գնահատել փետրվարի 15-ից ոչ ուշ, ինչից հետո նավթի շուկայի իրավիճակի ուսումնասիրությամբ  կզբաղվի ՕՊԵԿ քարտուղարությունը, որը  միավորման անդամների քննարկմանը կներկայացնի իր զեկույցը մարտին կայանալիք հերթական գագաթնաժողովում։

Ալ-Բադրին հիշեցրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին և հոկտեմբերին ՕՊԵԿ երկրներն արդեն նավթի արդյունահանումը  500 հազարով և օրական 1,5 միլիոն բարելով կրճատելու մասին որոշում են ընդունել ։

«Այս երկու քայլերի արդյունքների մասին ստացվող տվյալները գրեթե 100 տոկոսով համապատասխանում են մեր ակնկալիքներին, և դա լավ նշան է»,- ասաց նա։ Գլխավոր քարտուղարը նշեց, որ ՕՊԵԿ չմտնող երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, Նորվեգիան և Մեքսիկան, նույնպես կարող էին աջակցել առաջարկի մակարդակի նվազեցմանը նավթի շուկայում։

Նավթի համաշխարհային արդյունահանման մոտ 40 տոկոս մասնաբաժին ունեցող ՕՊԵԿ-ի կազմում ընդգրկված է 13 երկիր՝ Ալժիր, Անգոլա, Էկվադոր, Ինդոնեզիա, Իրան, Իրաք, Քուվեյթ, Լիբիա, Նիգերիա, Կատար, Սաուդյան Արաբիա, ՄԱԷ և Վենեսուելա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: