480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները Բրյուսելում կքննարկեն էներգետիկ անվտանգության հարցը
10:49
12 Հունվարի 2009

ԵՄ-ում նախագահող Չեխիայի կողմից գումարված ԵՄ 27 անդամ-երկրների էներգետիկայի նախարարների՝ գազային ճգնաժամ հետ կապված արտահերթ նիստը տեղի կունենա երկուշաբթի Բրյուսելում։

Ինչպես հաղորդում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը, հանդիպումը նվիրված է Եվրոպայի էներգամատակարարման և էներգետիկ անվտանգության հետ կապված իրավիճակին։

Ռուսաստանը հունվարի 7-ին երեկոյան հարկադրված դադարեցրել է Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազի մատակարարումն այն բանից հետո, երբ «Գազպրոմում» գլխավոր ստուգիչը ցույց է տվել, որ այդ երկիր մատակարարվող գազը չի հասնում եվրոպացի սպառողներին։

Ուկրաինան հունվարի 5-ի գիշերն ամբողջովին դադարեցրել է տարանցիկ գազի մատակարարումները։

ԵՄ Գազի համակարգման խմբի անդամները, որի կազմում եմ ԵՄ պետությունների փորձագետները, հունվարի 9-ին Բրյուսելում կայացած պլանային խորհրդակցության արդյունքում Եվրոպայի պատմության ընթացքում «աննախադեպ» են համարել գազային ճգնաժամի մասշտաբները։

Հանդիպման մասնակիցները քննարկել են Եվրոպայի էներգաանվտանգության և էներգամատակարարման հետ կապված իրավիճակը՝ Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազի մատակարարման դադարեցման լույսի ներքո։

Եվրոպացի փորձագետները կոչ են արել Մեծ Բրիտանիային, Նիդեռլանդներին, Լեհաստանին, Ռումինիային, ինչպես նաև ԵՄ կազմում չընդգրկված Նորվեգիային՝ ավելացնել «երկնագույն վառելիքի» արտադրության ծավալները՝ Ուկրաինայի կողմից գազի անօրինական սպառման պատճառով առաջացած պակասը փոխհատուցելու նպատակով։

Միաժամանակ տեղեկություններ են ներկայացվել՝ ԵՄ երկրներից յուրաքանչյուրում գազի պաշարների ծավալների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են առավել տուժած պետություններին օգնություն ցուցաբերելու «համերաշխության միջոցները»։

Փորձագետները պայմանավորվել են ամեն օր հետևել Ուկրաինայի տարածքով տարանցիկ ռուսական գազի մատակարարման իրավիճակին մինչ ամբողջովին կվերականգնվեն մատակարարման ծավալները։ Միաժամանակ նրանք կողմ են արտահայտվել դեպի Եվրոպա ներկրված գազի աղբյուրների և ուղիների դիվերսիֆիկացիային, գազի պահպանման ու դրա եվրոպական ենթակառուցվածքներում ներդրումների ծավալների ավելացմանը։

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցման պատճառով ԵՄ երկրներից առավել տուժել են Բուլղարիան և Սլովակիան, իսկ Հարավարևելյան Եվրոպայի Էներգետիկ միության մասնակիցների շրջանում՝ Սերբիան, Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Մակեդոնիան։

Բացի այդ, գազային ճգնաժամը լուրջ անհանգստություններ է պատճառել Հունաստանին, Ավստրիային, Չեխիային, Սլովենիային, Հունգարիային, Լեհաստանին, Ռումինիային և Խորվաթիային։Պակաս վնաս են կրել Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից: