484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Գազի տարանցման դիտարկման մասին արձանագրությունը չի ստորագրվել Յուշչենկոյի դիրքորոշման պատճառով. «Գազպրոմ»
12:10
10 Հունվարի 2009

Ուկրաինան չի ստորագրել Ռուսաստանի կողմից առաջարկված հանրապետության տարածքով անցնող գազի տարանցման դիտարկման բազմակողմանի հանձնաժողովի ստեղծման մասին արձանագրությունը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի դիրքորոշման պատճառով, շաբաթ օրը Առաջին ալիքի եթերում տեղեկացրել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները (ուկրաինական կողմի), սակայն Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դիտարկման բազմակողմանի հանձնաժողովի ստեղծման մասին արձանագրությունն այդպես էլ չի ստորագրվել, և դա նշանակում է, որ, ըստ երևույթին, մեր գազի մատակարարմանը հերթական անգամ խանգարում է Ուկրաինայի նախագահի որոշումը կամ որոշման բացակայությունը», - ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եվրոպացի դիտորդներն ուրբաթ ժամանել են Կիև և սկսել են դիտարկում անցկացնել։ Սակայն, ինչպես նշել է «Գազպրոմի» ներկայացուցիչը, մինչ բոլոր կողմերը չստորագրեն արձանագրությունը, այդ մասնագետները դիտորդի կարգավիճակ չեն ունենա։ Բացի այդ, դիտարկումը պետք է անցկացվի ոչ թե Կիևում, այլ ուկրաինական գազատրանսպորտային համակարգի մուտքերում և ելքերում, ինչպես նաև Ուկրաինայի ստորգետնյա գազապահեստներում։

Ուրբաթ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն տեղեկացրել է, որ Ուկրաինան պատրաստ է ստորագրել Ռուսաստանի կողմից առաջարկված արձանագրությունը։ Ռուսական տարբերակը նախատեսում է Ուկրաինայի և Ռուսաստանի տարածքում երկու երկրների մասնագետների «հայելանման» ներկայությունը։

«Մենք կստորագրենք նման արձանագրություն», - ասել է Տիմոշենկոն՝ ԵՄ-ում նախագահող Չեխիայի կառավարության նախագահ Միրեկ Տոպոլանեկի հետ բանակցություններից հետո։ Ուրբաթ երեկոյան Ուկրաինայի նախագահի ընդունելությունների համար նախատեսված տանը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի, Տիմոշենկոյի և Տոպոլանեկի հանդիպումը։

Տիմոշենկոն նշել է, որ ուկրաինական կողմը տրամադրված է փոխզիջման գնալ ՌԴ-ի հետ բանակցություններում, որպեսզի ստորագրի ռուսական գազի մատակարարման պայմանագրեր և վերացնի հակամարտությունը։ Նրա խոսքերով, մոտ ժամանակներում Ուկրաինա գազամատակարարման ուղղակի պայմանագրեր կստորագրվեն «Նաֆթոգազ Ուկրաինի» ազգային բաժնետիրական ընկերության և «Գազպրոմի» միջև։

Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել Ուկրաինայի միջով դեպի Եվրոպա գազի՝ երկու օր առաջ հարկադիր դադարեցված մատակարարումները այն բանից հետո, երբ ՌԴ-ում և Ուկրաինայում աշխատանքի կանցնի դիտարկման միջազգային փորձագիտական հանձնաժողովը, որի կազմում կլինեն «Գազպրոմի», «Նաֆթոգազ Ուկրաինի» ընկերության, Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունների, Եվրոպայում ռուսական գազը ստացող ընկերությունների, ինչպես նաև անկախ դիտարկման կազմակերպության ներկայացուցիչները։

Ուկրաինական կողմը հրաժարվել է հանձնաժողովի նման կազմից՝ պնդելով, որ դիտարկումը պետք է կազմակերպեն միայն ուկրաինական կողմը և Եվրահանձնաժողովը։

«Գազպրոմը» ուկրաինական կողմից առաջարկված տարանցման դիտարկման համակարգն անընդունելի է համարում առանց հոլդինգի և ՌԴ էներգետիկայի նախարարության մասնակցության։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։