487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Գազպրոմը» և Եվրամիությունը պայմանավորվել են ԵՄ դիտորդներ ուղարկել Ուկրաինա. Միլլեր
19:52
08 Հունվարի 2009

«Գազպրոմը» սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրամիության հետ Ուկրաինայի գազափոխադրման համակարգեր անկախ դիտորդներ ուղարկելու մասին, հինգշաբթի հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։

«Մենք հույս ունենք, որ այդ որոշումը շատ արագ կկայացվի»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում Եվրախորհրդարանի ղեկավար Հանս-Գերտ Օտտերինգի հետ հանդիպման ավարտին։ «Ամենագլխավորն այն է, որ Ուկրաինան դիտորդներին թույլ տա մտնել իր գազափոխադրման համակարգեր։ Մենք հույս ունենք, որ այդ որոշումը շատ արագ կընդունվի»,- ավելացրել է Միլլերը։  

Միլլերը նաև հայտնել է, որ չորեքշաբթի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի վարչապետի զրուցակցուհին առաջարկել է ԵՄ երկրների անկախ փորձագետներից բաղկացած միջազգային կոմիտե ստեղծել, որը կվերահսկի Ուկրաինայի տարածքով Եվրոպա մտնող ռուսական գազը։  

«Մենք լիովին համաձայն ենք այդ նախաձեռնության հետ»,- ասել է Միլլերը։

Նա նշել է, որ «Գազպրոմը» արդեն այս առնչությամբ այդ կոմիտեի կազմում ընդգրկվելու առաջարկություն է ուղարկել եվրոպական գազային ընկերություններին՝ ռուսական գազի սպառողներին։

«Այս ժամի դրությամբ 10 ընկերություններից արդեն հաստատում է ստացվել»,- ասել է նա։

Միլլերը հայտնել է նաև, որ այդ կոմիտեի կազմում կընդգրկվեն նաև ՌԴ և Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: