487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 4 անգամ ավելացրել է գինու արտահանումը Ռուսաստան. առևտրի նախարարություն
16:12
21 Ապրիլի 2008

2007 թվականին Ռուսաստան է արտահանվել 3,5 մլն. լիտր հայկական գինի և շամպայն, ինչը 4 անգամ գերազանցում է  2005 թվականի ցուցանիշը, երբ ՌԴ-ում արգելք էր դրվել վրացական գինու ներկրման վրա։

Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարության առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը։

«2007 թվականին Ռուսաստան է արտահանվել 2 մլն 81 հազար լիտր հայկական գինի և 1,4 մլն. լիտր շամպայն»,- տեղեկացրեց նա։

Քոչարյանի խոսքերով, այս ցուցանիշը հայ գինեգործների համար բավականին բարձր է, ովքեր օգտվեցին ռուսական շուկա վրացական և մոլդովական գինի բերելու արգելքից առաջացած գինու պակասից։

Ինչպես հանտնեց վարչության պետը, Հայաստանի առևտրի նախարարությունը, ի դեմս Ռուսաստանում հանրապետության առևտրային ներկայացուցիչների և 11 հայկական գինու գործարարներ միավորող «Արմիմպորտտորգ» ընկերության, հայկական գինիները Ռուսաստանի սպառողին ներկայացնելու բոլոր միջոցները ձեռնարկել են։

«Անցկացվել և շարունակվում են անցկացվել հայկական գինու օրեր և տոներ, որն ընթանում է Մոսկվայում Համառուսական ցուցադրական կենտրոնում «Հայաստան» տաղավարում հայկական գինու համտեսմամբ»,- նշեց նա։

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ հայ գինեգործները կառավարության ցուցաբերած աջակցությունից ավելիի կարիքն ունեն։

«Ռուս սպառողին հայկական գինին ներկայացնելու համար մեզ անհրաժեշտ էր ավելի գլոբալ ու հիմնարար օգնություն։ Մենք Ռուսաստան կարող ենք արտահանել 10 անգամ ավելի շատ գինի ու գինեգործական արտադրանք, քան ներկայում»,- ընդգծեց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: