483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ապրիլի 7-ին կանցկացվի «Բի Լայնի» օր՝ նվիրված Հայաստանում ընկերության ապրանքանիշի շահագործմանը
11:18
02 Ապրիլի 2008

Երևանում ապրիլի 7-ին կանցկացվի «Բի Լայնի» օր՝ նվիրված Հայաստանում «Բի Լայն» ապրանքանիշի շահագործմանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ընկերության  հաղորդակցության բաժնի  ղեկավար Նատալյա Սարաևան։

«Բի Լայնի» օրվա շրջանակներում նախատեսված են շրջայցեր Երևանում, Հայաստանում ընկերության ապրանքանիշի շահագործմանը նվիրված մամուլի ասուլիս, որի շրջանակներում «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի ղեկավարները կպատմեն ապրանքանիշի փիլիսոփայության մասին, ինչպես նաև ծրագրերի, Հայաստանի բջջային կապի շուկայում ընկերության խմբի կայանալիք աշխատանքի ռազմավարության և յուրահատկության մասին։

Տեղի կունենա նաև Երևանում «Բի Լայնի» վաճառքի առաջին գրասենյակի բացման արարողությունը։

2007 թ.-ի դեկտեմբերին ՀՀ տնտեսական դատարանը բավարարել է ռուսական «Վիմպելկոմ» ընկերության հայցն ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության, որը հրաժարվում էր գրանցել «Բի Լայն» ապրանքանիշը Հայաստանում՝ պատճառաբանելով, որ հանրապետությունում արդեն գործել է նման անվանումով ընկերություն։

«Վիմպելկոմ» ընկերության խումբը («Բի Լայն» ապրանքանիշ)՝ հեռահաղորդակցման ընկերություն է, որը բջջային և ֆիքսված կապի տեխնոլոգիաների հիման վրա մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություն, ինչպես նաև ինտերնետում լայնամասշտաբ մուտքի իրավունք։

«Վիմպելկոմ» ընկերության կազմում են այնպիսի կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում Ռուսաստանում,  Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում, որտեղ ապրում է մոտ 250 միլիոն մարդ։

Հայաստանում «Վիմպելկոմը» ներկայացված է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջոցով, որը մատուցում է ֆիքսված և բջջայի կապի ծառայություններ, որի 100% բաժնետոմսերը 2007 թ.-ի ապրիլից պատկանում են «Վիմպելկոմին»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։