486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԱրմենՏելը սարքավորվածության առումով մրցունակ է բջջային կապի ոլորտում
19:21
18 Մարտի 2008

«ԱրմենՏել» հեռահաղորդակցման կազմակերպությունը սարքավորվածության առումով մրցունակ է Հայաստանի բջջային կապի ոլորտում, հայտնեց «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի ԱՊՀ երկրների գծով տեխնիկական տնօրեն Իլյա Չուլյուկինը։

«Մրցունակությունը շատ լավ է բաժանորդների համար, իսկ «ԱրմենՏելը» սարքավորվածության տեսանկյունից շատ մրցունակ է»,-ասաց նա երեքշաբթի լրագրողներին։

Չուլյուկինը նշեց, որ Հայաստանում բջջային կապի զարգացումը բավական արագ է ընթանում և շուտով  ծածկույթով ապահոված կլինի ամբողջ հանրապետության տարածքը։ Նրա կարծիքով, մատուցած ծառայությունների մրցունակությունը կանցկացվի ոչ թե «ըստ նպատակահարմարության, այլ ըստ զգացմունքային ասպեկտի»։

Դրանից բացի, նա ասաց, որ Հայաստանում գործող երկու բջջային կազմակերպություններից (ԱրմենՏել և Վիվա Սելլ. «Նովոստի-Արմենիա») ոչ մեկը 100%-անոց բջջային կապ չի ապահովում։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն  «Վիմպելկոմ» կազմակերպության դուստր ձեռնարկությունն է (ապրանքանիշը «Բի Լայն»), 2007 թվականի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական կազմակերպությանը։ Ներկա պահին «ԱրմենՏել» ՓԲԸ-ն  Հայաստանի երկու բջջային օպերատորներից մեկն է մոտ, ունի 608,5 հազար ֆիքսված կապի և 452 հազար բջջային կապի բաժանորդ։

«Վիմպելկոմ» կազմակերպության կազմում են մտնում կապեր, որոնք ծառայություններ են մատուցում Ռուսաստանում,  Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում։ «Վիմպելկոմ» կազմակերպության լիցենզիայի մեջ է մտնում GSM և 3G ստանդարտ կապի ծառայությունների մատուցումը այնպիսի տարածքում, որտեղ ապրում է մոտ 250 միլիոն մարդ»-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: