481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2008 թ.-ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսում է 8 տոկոսի սահմաններում
15:26
25 Փետրվարի 2008

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԱԵԲ)՝ կանխատեսումների համաձայն՝ 2008 թ.-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 8 տոկոս։

Ինչպես երկուշաբթի Երևանում «Անցումային շրջանի հաշվետվություն-2007» ներկայացնելու ժամանակ լրագրողներին հայտարարեց ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը, 2007 թ.-ի համար Հայաստանում ՀՆԱ-ի կանխատեսելի իրական աճը կազմում է 8,5 տոկոս՝ 2006 թ.-ի 13,4 տոկոսի համեմատ։

«Ընդհանուր տնտեսական հեռանկարը շարունակում է մնալ բարենպաստ, անցումային շրջանի երկրները դիմակայել են ֆինանսական շուկաներում վերջին ժամանակներս առկա խնդիրներին՝ ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանում տնտեսական աճի ռեկորդային ցուցանիշներով», - ասաց նա։

Բերգլոֆի խոսքերով,  կանխատեսվում է  7 տոկոս միջին կշռված աճ  ՎԱԵԲ-ի գործունեության բոլոր երկրների համար  2007 թ.-ին՝ 2006 թ.-ի 6,9 տոկոս ցուցանիշից մի փոքր բարձր։

«Անցումային տարածաշրջանի տնտեսական աճը խթանվում և ամրապնդվում է մի շարք գործոնների շնորհիվ, մասնավորապես ներքին պահանջարկի բարձր մակարդակի, ներդրումների աճող ծավալի, ուղղակի արտասահմանյան ներդրումների շնորհիվ, ինչպես նաև մասնավոր տրանսֆերտների զգալի ծավալների, տեղական և արտասահմանյան բանկերում վարկավորման ծավալների աճի բարձր տեմպերի շնորհիվ և մի շարք դեպքերում էներգակիրների բարձր գների շնորհիվ», - պարզաբանեց նա։

Ավագ տնտեսագետը նշեց, որ ՎԶԵԲ-ի 2008 թ.-ի կանխատեսումների համաձայն՝ տնտեսական աճը տարածաշրջանում աննշան կերպով կնվազի և կհասնի 6,1 տոկոսի՝ միջին կշռված ցուցանիշի համաձայն, մինչդեռ ամենաարագ աճողները կդառնան ռեսուրսներով հարուստ ԱՊՀ երկրները։

Բերգլոֆը ասաց նաև, որ վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է անցումային տարածաշրջանի ֆինանսական բացվածության ցուցանիշը։

«Այդ պատճառով 2007 թ.-ի ամռանը ֆինանսական շուկաներում տեղի ունեցած իրադարձությունները հավանական է, որ կազդեն ֆինանսական հատվածների տնտեսական աճի վրա տարածաշրջանի երկրներում», - ընդգծեց նա։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2007 թ.-ին Հայաստանում տնտեսական աճը, 2006 թ.-ի համեմատ, կազմել է 13,7 տոկոս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը: