481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԲ-ի և Ռուսֆինմոնիտորինգի միջև համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրումը տեղի կունենա հունվարի 22-ին
19:44
18 Հունվարի 2008

Հայաստանի ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի և ՌԴ ֆինանսական մոնիտորինգի ֆեդերալ ծառայության միջև համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին Երևանում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից, պայմանագրի ստորագրումը ծրագրված է Ռուսֆինմոնիտորինգի պատվիրակության այցի շրջանակներում, որը տեղի կունենա հունվարի 21-24-ը ԿԲ ՖՄԿ հրավերով։

Ստացված տեղեկությունների համաձայն, արարողությանը ներկա են գտնվելու «Դրամի կեղծարարության, պլաստիկ քարտերի և այլ վճարման միջոցների կեղծման, փողի լվացման դեմ պայքարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության ֆինանսավորման հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի անդամները։

Հունվարի 23-ին ՌԴ պատվիրակության ներկայացուցիչները կանցկացնեն ահաբեկչության ֆինանսավորման և փողի լվացման դեմ պայքարի թեմայով սեմինար իրավապահ մարմինների և ԿԲ համապատասխան ստորաբաժանումների համար։

Ռուսական պատվիրակությունը կղեկավարի ծառայության ղեկավար, Ահաբեկչության ֆինանսավորման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի եվրասիական խմբի նախագահ Օլեգ Մարկովը։ Պատվիրակության կազմում են նաև վերոնշյալ ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Օսիպովը, միջազգային կապերի վարչության ղեկավար,  Եվրոպական խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Նաչաևը և այլ ներկայացուցիչներ։

Այցի շրջանակներում ռուսաստանյան պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի  հանրապետության Կենտրոնական բանկում և Գլխավոր դատախազությունում։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։