485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում հնարավոր է տնտեսական ճգնաժամ, որը լուրջ խնդիրներ կստեղծի Հայաստանի դրամավարկային քաղաքականության համար
19:21
18 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի հավանական տնտեսական ճգնաժամը լուրջ խնդիրներ կստեղծի Հայաստանի դրամավարկային քաղաքականության համար։ Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։

«ԱՄՆ-ի տնտեսության մեջ ձևավորվել են լուրջ սղաճային ճնշումներ, ինչը ստիպում է գնալ տոկոսադրույքների բարձրացման ճանապարհով, որպեսզի սեղմենք սղաճը։ Բայց մյուս կողմից, տնտեսական անկումը, ինչպես նաև ամերիկյան շուկայում հիպոթեկների խնդիրը, ստիպել են Դաշնային պահուստային համակարգին իջեցնել տոկոսադրույքները, որպեսզի ճգնաժամը հաղթահարվի և խթանվի տնտեսական աճը»,- ասաց նա։

Սարգսյանի խոսքով, արտաքին շուկաների սղաճային ճնշումները Հայաստանի դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրներից են, քանի որ ներկրման չափերը չափազանց մեծ են։

«Հայաստանում վաճառվող ցորենի 55 տոկոսը ներկրված է, այդ իսկ պատճառով մեր սպառողական զամբյուղում հացի և հատիկավոր մթերքների գները կախված են համաշխարհային գներից»,- ասաց նա, ավելացնելով, որ 2007թ.-ի ընթացքում ամբողջ աշխարհում կտրուկ աճել են բուսական յուղի և կաթնամթերքների գները։

ԿԲ նախագահը նշեց, որ փորձագետների համաձայն, մոտակա 15 տարիների ընթացքում «մենք պետք է մոռանանք ցածր սղաճի մասին, ամբողջ աշխարհում գրանցվելու են բարձր սղաճային ցուցանիշներ»։

Միաժամանակ, Սարգսյանն ավելացրեց, որ գնաճի համար խթան է հանդիսանում նաև Հնդկաստանի և Չինաստանի տնտեսությունների շարունակվող աճը, որի պատճառով էապես մեծանում են ապրանքների սպառման ծավալները։

Դրա հետ մեկտեղ, ԿԲ նախագահի խոսքով, ռիսկի հիմնական գործոնը, որն էական ազդեցություն ունի Հայաստանի դրամավարկային քաղաքականության վրա՝ եվրոյի տնտեսական գոտում լրահատկացումների իրացվելիությունն է։

Միաժամանակ, Սարգսյանը միանշանակ և հստակ կանխատեսումներ չարեց եվրոյի և դոլարի կուրսի վերաբերյալ, նշելով, որ նման գնահատականներ տալիս են շուկայի փորձագետները և վերլուծաբանները, այլ ոչ թե կենտրոնական բանկերը։

Կենտրոնական բանկի խորհուրդը համաշխարհային շուկաներում գների կտրուկ փոփոխությունները դիտարկում է որպես արտաքին ցնցում, որի ազդեցությունը ներքին գների վրա հնարավոր չէ չեզոքացնել դրամավարկային կարգավորման մարմինների դրամական միջոցներով։

ԿԲ խորհրդի վերջին նիստին որոշում է ընդունվել բարձրացնել վերաֆինանսավորման դրույքը 0,25 տ.ց.-ով՝ տարեկան մինչև 5,25 տոկոս։

Հայաստանի ՎԱԾ տվյալներով, 2007թ. դեկտեմբերին 2006թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 6,6 տոկոս սղաճ՝ նախատեսված 4 տոկոսի (±1,5%) պայմանում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: