481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի բացառում իր տարածքով իրանական գազի փոխադրման հնարավորությունը
14:01
24 Դեկտեմբերի 2007

Հայաստանը չի բացառում իր տարածքով իրանական գազի փոխադրման հնարավորությունը, շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ մեկնաբանելով դեպի Եվրոպա իր գազի արտահանման մտադրության մասին Իրանի հայտարարությունը։

Նախարարը նշել է, որ Իրանն արդեն բազմաթիվ անգամ հայտարարել է նման մտադրության մասին, սակայն դեռևս փոխադարձ ցանկություններից բացի ոչինչ չի արվել։

«Եթե Իրանը և Եվրոպան ձեռք բերեն գազի մատակարարման մասին համաձայնություն և Հայաստանի տարածքով փոխադրումը կհամարեն ամենակարճ և արդյունավետ ճանապարհ, ապա մենք, բնականաբար, գնահատելով սույն նախագծի բնապահպանական և տնտեսական բաղկացուցիչը, դա կիրականացնենք», - ասել է Մովսիսյանը։

Միաժամանակ նախարարը ընդգծել է, որ եթե Հայաստանը ընդունի նման որոշում, ապա «ոչ ոք չի կարող նրան խանգարել իրականացնել այս նախագիծը, քանի որ Երևանը կիրագործի այն, ինչ շահավետ է երկրի և նրա տնտեսության համար»։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հեռանկարային է համարում Իրան-Հայաստան գազատարի կառուցումը մինչև Եվրոպա։

 Միաժամանակ ԻԻՀ-ի նախագահը նշել է, որ մինչև եվրոպական երկրներ իրանական գազի կառուցման համար անհրաժեշտ է իրականացնել տեխնիկական-տնտեսական մանրակրկիտ հետազոտություններ։

Մինչև 2008 թ.-ի ավարտը ծրագրվում է ավարտել Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, որը Հայաստանի համար գազամատակարարման այլընտրանքային աղբյուր է։ Իրան-Հայաստան գազատարի կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է 220-250 միլիոն դոլար։

Սկզբնական փուլում յուրաքանչյուր տարի Իրանից կմատակարարվի շուրջ 400 միլիոն խորանարդ մետ գազ՝  այս ցուցանիշի մինչև 2,3 միլիարդ խորանարդ մետր ավելացնելու հեռանկարով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։