481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
2010թ. Հայաստանը մասնակցելու է Շանհայ-Էքսպո միջազգային ցուցահանդեսին
18:39
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մասնակցելու է Շանհայ-Էքսպո միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2010թ. հոկտեմբերի 31-ին։ Այս մասին ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության  գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Նրա խոսքով, այս ցուցահանդեսն իրականացվում է հինգ տարին մեկ և տևում է հինգ ամիս։ Դավթյանը հաղորդեց, որ հայկական տաղավարը զբաղեցնելու է 300-600 քռ.մ։ «Սա մեր երկիրը և հայկական տնտեսությունը ներկայացնելու լավ հնարավորություն է»,- ասաց նա։

ԶՀԳ գլխավոր տնօրենը նշեց, որ հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովելու նպատակով։ Այս կապակցությամբ Դավթյանը տեղեկացրեց, որ ԶՀԳ, որպես ազգային օպերատոր, սերտորեն համագործակցում է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ։

Նրա խոսքով, ԶՀԳ աջակցելու է Հայաստանի մասնակցությանը նաև այլ միջազգային ցուցահանդեսներում, մասնավորապես՝ Bio 2008,  ChemSpec-2008, CeBIT-2008, VNU Exibition Europe, HR Software Show, CpHI-2008, Software Development Expo և Conference in Tokyo.

Բացի այդ, Դավթյանը տեղեկացրեց, որ 2008թ. հունիսին տեղի կունենա Միջազգային հայկական տեխնոլոգիաների երկրորդ կոնգրեսը (ArmTech)՝ նվիրված բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, իսկ հաջորդ տարվա փետրվարին տեղի կունենա Bridge միջազգային տնտեսական հինգերորդ կոնֆերանսը։

Նա նշեց, որ ԶՀԳ-ը նաև համագործակցություն է հաստատում այլ երկրների համապատասխան կառույցների հետ։ Մասնավորապես, արդեն համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Իրանական գործակալության հետ, ինչպես նաև հուշագիր է ստորագրվելու Ավստրիայի և Բելգիայի հետ։

Դավթյանը տեղեկացրեց, որ 2008թ. գործակալության գործունեությունը կենտրոնացվելու է հինգ ուղղություններով՝ արտահանման խթանում, ներդրումային ծրագրերի իրականացում, գործարար միջավայրի բարելավում, աջակցություն ՏՏ-հատվածին և երկրի տնտեսական վարկանիշի բարձրացում։

Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) ստեղծվել է 1998թ. –ին՝ կառավարության որոշմամբ։

Նրա գործունեության հիմնական ուղղությունը՝ Հայաստանում ուղիղ ներդրումների խթանումն ու արտահանման ընդլայնումն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը: