481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը մտադիր չէ խառնվել Հայաստանի նախընտրական գործընթացներին
16:25
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մտադիր չէ խառնվել Հայաստանի նախընտրական գործընթացներին։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը։

«Հայտարարություններն այն մասին, թե իբր մենք ակտիվորեն մասնակցում ենք Հայաստանում նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացներին, չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Գլադունչիկը։

Էլցանցերի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ ընկերության աշխատակազմը մասնակցում է Հայաստանի ընտրական գործընթացներին բացառապես ընտրողի կարգավիճակում։

Միաժամանակ, նա ավելացրեց, որ 2007թ. մայիսին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընկերությունը հարցումներ էր ստանում պատգամավորական որոշ թեկնածուներից, որոնք, հետաքրքրվելով ընկերության գործունեությամբ, հանդիպում էին ապագա ընտրողների հետ։

«Բնականաբար, մենք պաատսխանում էին այդ հարցերին, քանի որ հենց նրանք, այլ ոչ թե քաղաքական գործունեությունն է մեր ուղիղ պարտականությունը։ Մենք երբեք չենք մասնակցել քարոզարշավների, այլ զբաղվել ենք միայն մեր անմիջական աշխատանքով»,- ասաց Գլադունչիկը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի ուենցան 2007թ. մայիսին, իսկ նախագահական ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, որը հանդիսանում է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիա» ընկերության (60 տոկոս բաժնետոմսեր) և «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի (40 տոկոս) դուստր կառույցը։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ունի 12 մասնաճյուղ (որոնցից 5-ը՝ Երևանում) և զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով՝ սպասարկելով մոտ 935 հազ. բաժանորդների։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։
13:54
09 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները։
16:18
28 Սեպտեմբերի 2017
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. պետբյուժեի նախագծին. ծախսերը կավելանան
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուժեի նախագծին։  
13:06
28 Սեպտեմբերի 2017
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով. ֆինանսների նախարար
ՀՀ–ում տնտեսական աճը 2018 թ.–ի արդյունքում նախատեսված է 4,5%–ի չափով:
11:19
27 Սեպտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում. թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ
Թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն։
18:21
26 Սեպտեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է Վերին Լարսին այլընտրանքային տարբերակներ
Բանակցություններ են տարվում «Վերին Լարս» անցակետի անխափան աշխատանքն ապահովելու շուրջ։
10:51
26 Սեպտեմբերի 2017
Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը
44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը: